Ֆոսֆորային զինատեսակի կիրառման փաստեր ներկայացնելուց հետո՝ Ադրբեջանը ջրից չոր դուրս գալու ճիգեր է գործադրում

19

Արցախի ՊԲ-ն թշնամական ուժերի կողմից քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակի կիրառման անհերքելի փաստեր ներկայացրեց, որից հետո ադրբեջանական պաշտոնական շրջանակները լծվել են զավեշտի հասնող պարզունակ հայտարարություններ տարածելու անհեռանկար գործին` անհաջող ջիգեր գործադրելով ջրից չոր դուրս գալու համար: Այս մասին հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։