«Եղբայրս գերի է ընկել Ադրբեջան, երեկ չէ առաջին օրը տեսանյութով տեսել ենք, թե ինչպես ադրբեջանցիների ուղեկցությամբ հայ գերիներին՝ մոտավորապես 15 տղայի ձեռքերը մեջքին կապած հրելով, խփելով տանում են: Մենք տեսանյութերը տեսնում ենք և սարսափում ենք այն ամեն ինչից, ինչ տեղի է ունենում: Փորձում ենք չգիտակցել, որ մեր եղբայրը այնտեղ է և ամեն ինչ անում ենք, որ ապահովություն և երաշխիք լինի, որ նրանց կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնալու:
Մենք ավել բան չենք պահանջում, մենք պահանջում ենք միայն այն, ինչ այդ ցավալի հայտարարությանն մեջ նշված է»,- բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց անհետ կորած զինվորի եղբայրը:
Գերեվարվածի եղբայրը նշեց, որ մեկ շաբաթ առաջ դիմել են նաև Իրանի դեսպանատուն, քանի որ տվյալներ են եղել, որ զինծառայողներ փախուստի ժամանակ պատահաբար հայտնվել են Իրանի սահմանում: Իրանի դեսպանատանը ոչ հերքել, ոչ հաստատել է տեղեկությունը, միայն նշել են, որ Կառավարությունը այդ հարցով զբաղվում է:














