Եվրախորհրդարանում Ֆրանսիայի ներկայացուցիչը այցելեց Ծիծեռնակաբերդ

59

Ապրիլի 3-ին ճանաչողական այցով Հայաստանում գտնվող Եվրախորհրդարանում Ֆրանսիայի ներկայացուցիչ Ֆրանսուա-Քզավիե Բելամինն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այս մասին հայտնում է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի» մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության մեջ նաև ասվում է. «Պատգամավորին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Ֆրանսուա-Քզավիե Բելամինը ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց զոհերի հիշատակը»: