Ինչի իմ երեխան դի է՞, ես քեզ դի ե՞մ տվել, որ դու ինձ դի ես տալիս. անհետ կորած զինծառայող մայր

26

Մեկ ամիս առաջ եկել խնդրում եմ ՊՆ-ում, ասում, որ երեխաս X վայրում վիրավոր է, տեսնող է եղել, 37 օր չի հանել, թուրքը լցվել է, հիմա էլ ասում են՝ սպասեք Կարմիր Խաչը դիերի փոխանակում անի։ Ինչի իմ երեխան դի է՞, ես քեզ դի ե՞մ տվել, որ դու ինձ դի ես տալիս։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողի մայրը, հայտնում է Pastinfo-ն։

Պաշտպանության նախարարության մոտ հավաքվել են անհետ կորած զինծառայողների հարազատները. «Դիակներն էլ չկան, էդ էլ ես ման գալիս էդ էլ չկա, ասում է՝ թուրքը տրակտորով թաղել է, գնա թաղի։

Ինչի՞ չեն հրապարակում էդ երեխաների անունները, որոնց գտել են։ Թող ասեն, որ ժողովուրդն էլ իմանա՝ իր երեխան կա, թե չկա»,-նշեց անհետ կորած զինծառայողի մայրը։