Ես նայեցի հայ երեխաների` ֆոսֆորային ռումբից այրված մարմիններին. դու էիր դրանք վաճառել մեր հարեւաններին. Սարիկ Անդրեասյանը` Զելենսկուն

0

Ռուսաստանցի հայ կինոռեժիսոր Սարիկ Անդրեասյանն իր ինստագրամում դիմել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելինսկուն։ Ռեժիսորը գրել է․

«Վովա, բարև @zelenskiy_official! Այս լուսանկարները մոտ տաս տարեկան են: Հիշում եմ, թե ինչպես հանդիպեցի քեզ և ասացի, որ շատ եմ ուզում, որ խաղաս իմ ֆիլմում, և ես աներևակայելի ուրախ էի, երբ համաձայնվեցիր:

Ես հիշում եմ, թե ինչպես են պրոդյուսերները տարբեր մեթոդներով փորձում իրենց մտավոր մշակութային ֆանտազիաները ներդնել իմ ֆիլմում, և դու հնարավորինս պաշտպանում էիր ինձ, հիշում եմ՝ ինչպես Կիևում քեզ ցույց տվեցի  մոնտաժի առաջին տարբերակը, և դու միշտ արդար ու ազնիվ էիր, հիշում եմ, թե ինչպես մի անգամ հյուրընկալվեցի քո տանը և քո հիանալի կինը մեզ համար թեյ պատրաստեց։ Հիշում եմ, թե ինչպես մի անգամ սրճարանում մեր հայտնի դերասանուհիներից մեկը կոպտեց  մատուցողին, իսկ դու կանգնեցրիր նրան և ասացիր․ «քաղաքավարի եղի՛ր, նա մարդ է»։

Ես հիշում եմ, թե ինչպես մենք հանդիպեցինք Սանկտ Պետերբուրգի կինոշուկայում և միմյանց շնորհավորեցինք՝ երեխաների ծննդյան կապակցությամբ, և նույնիսկ պարզվեց, որ մենք մեր տղաներին նույն անունով ենք կոչել՝ Մարկ: Ես միշտ հպարտացել եմ, որ իմ կյանքի որոշ ժամանակահատվածում քո ընկերն էի և բոլոր հարցազրույցներում միշտ ասում էի, որ դու մեծ սրտով մարդ ես:

Իսկ երեկ՝ ես նայեցի հայ երեխաների` ֆոսֆորային ռումբից այրված մարմիններին, և ինչպես պարզվեց, դու էիր դրանք վաճառել մեր հարեւաններին՝ նրանց հետ  բարեկամությունն ամրապնդելու համար: Ես կցանկանայի ձեզ ասել ՝ «քաղաքավարի եղիր. նա մարդ է», բայց, ըստ ամենայնի, երբ նստում ես այդ «աթոռներին» այն ամենը, ինչ մարդկային ու լավ է` թողնում ես անցյալում: Ես Կալիֆոռնիայից մինչև Մոսկվա շատ ուկրաինացի ընկերներ ունեմ, բայց ես և իմ ժողովուրդը չենք կարող  բարեկամություն անել մեկի հետ, ում ձեռքերն արյունոտ են: Եվ, քանի որ նման պատմություն կա․ ուզում եմ ասել, որ Ղրիմը մերն է»։