Ես իմ ոչ մի հարցի պատասխան չեմ ստացել, բավարարված չեմ մեր Կառավարությունից. Անհայտ կորածի հարազատ

39

Ես իմ ոչ մի հարցի պատասխան չեմ ստացել, բավարարված չեմ մեր Կառավարությունից: Այս մասին այսօր Կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի հարազատը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին:

Ծնողը չմանրամասնեց, թե կոնկրետ ինչ քննարկում է եղել: Նա չցանկացավ խոսել բոլոր ծնողների անունից, սակայն շեշտեց՝ այն հարցերը, որոնք նա է բարձրաձայնել, այդ թվում ԴՆԹ երկրորդ սարքի անհրաժեշտության մասին, որևէ մեկի կողմից պատասխան չի ստացել: «Ամեն դեպքում, ԴՆԹ անալիզ անող երկրորդ ապարատը մինչև այս տարվա ավարտ չի լինի Հայաստանում»,– ասաց նա: