Էս մի երկիր ա, որտեղ մարմնավաճառների հետ իր սեքսուալ երեւակայությունը իրագործողը, այլասերվածության դեմ ա պայքարում

25
Սոս Ջանիբեկյան
Դերասան Սոս Ջանիբեկյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
 
Էս մի երկիր ա, որտեղ իր կնոջը ռեժիմով ծեծող, իր կնոջը որպես խոհանոցի կահույք վերաբերվող, տան բյուջեյով հենց իր դղյակում, մարմնավաճառների ու քածերի հետ իր սեքսուալ երեւակայությունը իրագործող հայը, մեկ էլ կտեսնես, էսօր այլասերվածության դեմ ա պայքարում:
 
Էս մի երկիր ա, որտեղ մարդասպանը կամ իր կենսագրության մեջ դիակների վրայով անցած, լիքը ընտանիքների ծնողից զրկած, ամենամեծ հանցագործը, մեկ էլ կտեսնես էսօր հավատքի համար ա պայքարում: