Ես էլ եմ այստեղ․․․․
Ես այստեղ եմ լինելու,
Ձեզ հետ եմ
Քրիստինա Հարությունյանը Ավստրալիայից է։ Պատերազմի առաջին իսկ օրից գրում էր բոլոր Արցախցի ընկերներին։ Ցանկությունը մեծ էր գալու, բայց Կովիդի պատճառով սկզբում չկարողացավ գալ, բայց իր ներկայության պակասը լրացրեց։
Քրիստինան միացավ նաև նախաձեռնության, որով որ վերանորոգվեց տեղացի Տիգրան անունով երիտասարդի մեքենան, ով միջազգային և հայ լրագրողներին ուղեկցելիս ընկել էր հրետակոծության տակ, իսկ մեքենայի դիմապակին ջարդվել էր հարվածի ալիքից, վնասվել էին նաև մեքենայի այլ մասեր։
Քրիստինան մինչև հիմա էլ աջակցում է հայրենակիցներին ինչով՝ կարողանում է, բայց այս շարքով կանդրադառնանք բոլոր դեպքերին առանձին և սփյուռքում գտնվող մեր բոլոր քաղաքացիներին։
Մենք հավատում ենք, որ այսօր բոլոր հայերս ունենք ուշադրության ու միմյանց կարիքը, և նորից շնորհակալություն ենք հայտնում Քրիստինային https://www.facebook.com/filmmakers.aw խմբի անունից։
Լուսանկարը՝ Անժելա Ֆրանգյանի
Հոկտեմբերի 18, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի














