Երթեւեկության անվտանգությունը Շուշի քաղաքով դեպի Ստեփանակերտ ապահովում է ՌԴ խաղաղապահ զորակազմը

84
Ռուս զինվոր

Հայաստանի Հանրապետությունից դեպի Արցախ միջպետական ճանապարհներն անցանելի են:

Երթեւեկությունը դեպի Արցախ թույլատրվում է եւ Վարդենիս-Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհով եւ Գորիս-Բերձոր-Շուշի հատվածով:  Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը։

Երթեւեկության անվտանգությունը Շուշի քաղաքով դեպի Ստեփանակերտ ապահովվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից: Ի դեպ այս ճանապարհով անցում թույլատրվում է միայն քաղաքացիական բնակչությանը: Համազգեստով կամ զենքով՝ հակացուցված է:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ- Սոթքի ոլորաններում ճանապարհներին պահպանվում է թույլ տեսանելիություն: Առանձին հատվածներում անձրեւախառն ձյուն է տեղում: