2 զինծառայողներ կորել են. ՊՆ-ն ճշտում է` արդյոք գերի են

81
Զինվոր

ՀՀ Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ այսօր լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը Հայաստանի հարավ-արեւելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի եւ վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ։

Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը եղել են առանց զենքի։

«Անմիջապես մեկնարկել են որոնողա-փրկարարական աշխատանքներ, որոնք դեռեւս արդյունք չեն տվել։ Ռուսական կողմի միջնորդությամբ, Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների հետ քննարկվում է Ա.Նալբանդյանի եւ Ա.Տոռոզյանի՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հավանականությունը»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։