Երկու սպա քույրերս, որոնցից մեկի ամուսինն արդեն զոհվել է, ու մի քանի եղբայրներս հիմա ճակատում են

8
Արծրուն Հովհաննիսյան
Արծրուն Հովհաննիսյանը գրել է.
«Ես ուզում եմ հետևորդներիս ու կիսողներիս թիվը այստեղ կրկնակի պակասի իսկ գնդապետ Ս. Գևորգյանի կողքին կանգնածների թիվը ավելանա: Եղբայրներ, քույրեր գործը այնտեղ է, այստեղ գործ անող շատ կա:
Երկու սպա քույրերս, որոնցից մեկի ամուսինն, ի դեպ, զոհվել է արդեն, ու մի քանի եղբայրներս հիմա ճակատում են, նրանցից մի քանիսը վիրավոր են, մյուսները շարունակում են մարտերը»: