Երազանքդ կկատարվի, սիրելի Կարեն․ զոհվել է Արցախի գլխավոր դատախազության ավագ դատախազը

23
Կարեն Գրիգորյան

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Կարեն Արարատի Գրիգորյան,
Արցախի Հանրապետության  գլխավոր դատախազության ավագ դատախազ
Ցավակցում ենք Արցախի մեր գործընկերներին, Կարենի հարազատներին ու մտերիմներին:

Երազանքդ կկատարվի, սիրելի Կարեն. քո ու մեր հայրենիքը կապրի ազատ ու անկախ, խաղաղ ու անվրդով:
Հանգչիր խաղաղությամբ:

Փառք իրենց պարտքը կատարելիս զոհված մեր բոլոր նվիրյալներին»: