«Եռաբլուրից» բերման ենթարկված զոհվածների ծնողներից 5-ը ստացել են մարմնական վնասվածք. 20 անձ է տուժող ճանաչվել

44

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում սեպտեմբերի 21-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ զոհված զինծառայողների ծնողներին բռնի ուժով բերման ենթարկելու քրեական վարույթով 20 ծնող տուժող է ճանաչվել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանից։

Փաստաբանը հայտնեց, որ հինգ ծնողի մասով բժշկական փորձաքննության եզրակացությունները ստացվել են. «Ըստ փորձաքննության արդյունքների՝ հինգ ծնող ստացել է մարմնական վնասվածքներ։ Այսինքն՝ առողջությանը պատճառվել են տարբեր աստիճանի վնասներ»։

Վահան Հովհաննիսյանն ասաց, որ վարույթով դեռեւս մեղադրյալ չկա։