Էդվարդ Ասրյանը հաստատում է, որ Տավուշում կրակոցներ եղել են

47

ՀՀ ԶՈՒ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն ասուլիսում տեղեկացրեց, որ Տավուշի սահմանագոտում իրավիճակն անփոփոխ է՝ կայուն:

«Մեր ստորաբաժանումներն իրականացանում են սահմանի պահպանություն: Կրակոցներ գրանցվել են դեպի օդ, մի քանի հատ էլ՝ մեր դիրքերի ուղղությամբ: Դրանք քանակական ինտենսիվությամբ ու ժամանակով էական ազդեցություն չունեն մեր ծառայության վրա: Արտառոց երևույթ չկա», – նշեց նա: