«Ազատ Ձայն»-ի «Ձայն Արարատի» հաղորդաշարի 39-րդ թողարկումը նվիրված է Հայոց Կիլիկյան թագավորության փառահեղ շրջանին: Շուրջ 300 տարի պատմության թատերաբեմում Կիլիկյան Հայաստանը մեծ դերակատարություն է ունեցել: Այս շրջանում Խաչակրաց արշավանքները ևս կենտրոնացել են Կիլիկիայում: Կիլիկիան զարգացած առևտրատնտեսական հարաբերությունների մեջ էր Իտալիայի տարբեր քաղաքների, Անգլիայի, Ֆրանսիայի հետ: Առաջին թողարկման ընթացքում կներկայացվի Ռուբինյանների կառավարման շրջանը, կհասնենք մինչև Հեթումյաններ՝ Հեթում I-ի կառավարման շրջան: Հյուրն է պատմական գիտությունների թեկնածու Զոհրաբ Գևորգյանը: