Ձայն Արարատի 38. Հայոց Բագրատունիների Թագավորություն (Հաղորդաշար)

116

«Ազատ Ձայն»-ի «Ձայն Արարատի» հայագիտական հաղորդաշարի 38-րդ թողարկումը նվիրված է Բագրատունիների կառավարման շրջանին: Այս փառահեղ շրջանում երկիրը բարգավաճում էր, շինարարությունը, եկեղեցաշինությունը, արվեստն ու արհեստը բուռն զարգացում էին ապրում: Բայց երկրի ներսում իշխանական տների մեջ շարունկավում էին խժդժությունները: Հաղորդման ընթացքում կներկայացվի Բագրատունիների թագավորման շրջանի բոլոր անցքերն ու կարևոր քաղաքական իրադարձությունները, Վրաստանի և Բյուզանդիայի հետ հարաբերությունները: Կխոսվի նաև դավաճան կաթողիկոս Պետրոս Գետադարձի մասին, ով Անիի բանալիները հանձնեց Բյուզանդիային` կատարելով Անիի «թաղման ծեսը»: Հյուրն է պատմաբան Վահե Թորոսյանը: