Դուք նաեւ ցեղասպանություն եք գործել հայերի նկատմամբ․ Իսրայելի վարչապետի որդին՝ թուրքերին

36

Իսրայելի վարչապետի որդին՝ Յաիր Նեթանյահուն, շարունակում է օնլայն տիրույթում «կռիվ տալ» թուրքերի հետ:

«Արագ պատմության դաս ինձ հետեւող թուրքական բոտերին: Դուք բնիկ չեք Անատոլիայում՝ եկել եք Կենտրոնական Ասիայից եւ ցեղասպանություն եք գործել տեղի հույն քրիստոնյա բնակչության դեմ: Ստամբուլն իրականում Կոստանդնուպոլիսն է եւ դուք անօրինական կերպով օկուպացրել եք այն:

Դուք նաեւ ցեղասպանություն եք գործել հայերի նկատմամբ: Հիմա դուք օկուպացնում եք Հյուսիսային Կիպրոսը, Սիրիայի հյուսիսը եւ Քրդստանը: Ձեր երկիրը ղեկավարում է մի բռնապետ, որն ուզում է կրկին օկուպացնել եւ ճնշել արաբական աշխարհը՝ Օսմանյան կայսրության օրինակով», – թվիթերում գրել է Յաիր Նեթանյահուն: