«Դոկտոր Լիզան» մինչև ամանորյա տոները մարդասիրական բեռ կուղարկի Արցախ

3

«Դոկտոր Լիզա» բարեգործական հիմնադրամը մինչև ամանորյա տոները մարդասիրական բեռ կուղարկի Արցախ, որում տաք հագուստ և դեղորայք կլինի։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է հիմնադրամի ղեկավար Նատալյա Ավիլովան։

«Դեկտեմբերի վերջին մենք հերթական մարդասիրական այցը կիրականացնենք ԼՂ։ Այնտեղ մարդիկ տաքացուցիչների, տաք հագուստի, ծածկոցների կարիք ունեն։ Այժմ մենք հավաքում ենք պետք եկածը և ուզում ենք մինչև Ամանոր մեծ քանակությամբ տաք հագուստ և դեղորայք ձեռք բերել և հասցնել դրանք այն մարդկանց, ովքեր այսօր, ցավոք, նույնիսկ չեն էլ մտածում Ամանորը տոնելու մասին. նրանք վերադառնալու տեղ չունեն, անտուն են մնացել», – ասել է Ավիլովան։