Դիժոնում «Գորշ գայլերի» անդամները փողոցում հայեր են փնտրել և սպառնալիքներ հնչեցրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

12

Անցած գիշեր ֆրանսիական Դիժոնում թուրքական «Գորշ գայլերի» անդամները ամբոխով քայլել են փողոցներում ու փնտրել հայերի, բայց գտել են միայն տեղի ոստիկանությանն ու փախել։  Տելեգրամյան իր ալիքում օգտատեր Էռնեստ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել ու հավելել․

«Երևում է՝ նրանք մոռացել են, որ դրսում 2020 թվականն է և, որ նրանք Դիժոնում են, այլ ոչ թե Մուշում կամ Խարբերդում, որտեղ իրենց «հզոր» նախնիները 105 տարի առաջ սպանել են հայերին ու դրա համար չեն պատժվել։ Ոչինչ չի փոխվել 100 տարում»։