Արծրուն Հովհաննիսյանը՝ թշնամու կողմից Մարտունիի ուղղությամբ ճեղքում իրականացնելու փորձերի մասին

8
Արծրուն Հովհաննիսյան

Դիվերսիոն գործընթացները կարող էին հաջող լինել, եթե կարողանային Մարտունիի ուղղությամբ ճեղքում իրականացնել, 3-4 օր փորձեցին, սակայն չստացվեց դեպի Ճարտար դուրս գային, դեպի Մարտունի: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրուցի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան։

«Առավոտյան էլ, այս պահին էլ իրավիճակը նույնն է: Թշնամին նախ հյուսիսային և կենտրոնական ուղղությամբ և հարավում փորձել է տարբեր հարձակումներ իրականացնել ոչ մեծ խմբերով, մոտավորապես վաշտային մարտավարական խմբեր մի քանի միավոր զրահատեխնիկայով Կարմիր շուկայի ուղղությամբ են նորից փորձել ակտիվանալ՝ կորցնելով մի քանի միավոր տեխնիկա` հետ են շպրտվել: Շուշիի գյուղերում և անտառներում շարունակվում է դիվերսիոն խմբերի ոչնչացումը»,- նշեց նա։