Թշնամու դիվերսիոն խմբերը, վարձկանները, ահաբեկիչները մի քանի ուղղությամբ հարձակման փորձեր են արել

16
Զորք

Այսօր էլ ողջ օրվա ընթացքում, Ադրբեջանի ԶՈՒ-ն, տարբեր հրոսակախմբեր, դիվերսիոն խմբեր, վարձկաններ, ահաբեկիչներ մի քանի ուղղությամբ, այդ թվում՝ հյուսիսարևելյան անտառոտ հատվածում հարձակման փորձ են իրականացրել։ Այս մասին հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանի խոսքով՝ թշնամին կիրառում է օդուժ, հրետանի։

«Մարտեր են եղել նաև հարավային ուղղությամբ, Որոտան գետի երկայնքով, կոնկրետ մի բարձունքի ուղղությամբ։ Մի քանի զրահատեխնիկայով փորձել են հարձակում իրականացնել, կորցրել են 2-3 միավոր զրահատեխնիկա և հետ են շպրտվել»,- նշեց նա։