Արծրուն Հովհաննիսյանը մանրամասնում է դիվերսիոն խմբերի գործողությունները

21
Զորք

Օրվա ընթացքում Հադրութից հյուսիս, Մարտունիից հարավ մի քանի գյուղերում, այդ թվում` Ավետարանոց գյուղի հատվածի հարակից անտառներում երևացել են դիվերսիոն խմբեր: Այս մասին հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ այլ գյուղերի հատվածներում շարունակվել են դիվերսիոն խմբերի որոնողական և ոչնչացման աշխատանքները և այս պահին էլ դրանք ընթանում են:

«Որպես կանոն, դիվերսիոն խմբերը մարտի չեն բռնվում, աշխատում են խուսափել և փախչել տեղանքից»,- նշեց նա։