Դիմում եմ Գլխավոր Շտաբի պետ Օնիկ Գասպարյանին. անհետ կորածի հարազատ

84

Ես դիմում եմ Գլխավոր Շտաբի պետ Օնիկ  Գասպարյանին, եթե իրենց սպայական կազմից  ովքեր որ գիտեն տեղեր, թող անպայման տեղյակ պահեն: Այս մասին իր ֆեյսբուքյան լայվով ասա անհետ կորածի եղբայր Արսեն Ղուկասյանը:

Նա նշեց, որ վերջին 3 օրերի ընթացքում որոնողական աշխատանքների արդյունքում 6 անհետ կորածի աճյուն են գտել:

«Հիմնական որոնողական աշխատանքների վայրերը ավարտվել են, եւ հիմա մենք ինֆորմացիայի կարիք ունենք: Դիմում եմ Գլխավոր Շտաբի պետ Օնիկ  Գասպարյանին, եթե իրենց սպայական կազմից  ովքեր որ գիտեն տեղեր, թող անպայման տեղյակ պահեն, կապվեն մեզ հետ, տեղեկությունները հայտնեն»,-ասաց նա:

Արսեն Ղուկասյանը նաեւ ցուցադրեց Ստեփանակերտի կենտրոնում տեղադրված պաստառները, որոնցից մեկի վրա փակցված էին անհետ կորած համարվող զինծառայողների, մյուսում մահացած զինծառայողների նկարները: