Դեռևս հունվարից ես աղաղակում եմ, որ Մեծամորի դիահերձարանում «Սպայկա»-ի 5 մեքենա կա

166

Դեռևս հունվար ամսից ես աղաղակում եմ, որ Մեծամորի դիահերձարանում «Սպայկա»-ի 5 մեքենա կա, ամեն մեկում՝ 45 մահացածի մասուք: Այս մասին հայտարարեց «Պարացելսուս» ՀԿ-ի նախագահ, փորձագետ Նունե Ներսիսյանը։

«Անալիզներն արված են, բայց ինդենտիֆիկացիան չի  համապատասխանում ոչ մի ծնողի հետ: Ո՞վ է զբաղվում սրանով, ոչ մեկը: Ոչ գերիների, ոչ անհետ կորածների հարցով չեն զբաղվում»,- նշեց նա։

Ի դեպ, այսօր դիահերձարանի բակից տեսանյութ էր հրապարակվել, որն ապացուցում էր բակում եղած մեքենաների առկայությունը։