Դեկտեմբերի 4-ին ադրբեջանական գերությունից հայրենադարձված մայորը կալանավորվեց

187

Ադրբեջանական գերությունից դեկտեմբերի 4-ին հայրենադարձված և այժմ մեղադրյալի կարգավիճակ ունեցող մայոր Ն. Ե-ն կալանավորվել է։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Տիգրան Սիմոնյանի նախագահությամբ, բավարարել է դատախազության բողոքը՝ բեկանելով նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժելու որոշումը և կայացնելով Ն. Ե.-ին կալանավորելու որոշում։ Փաստաբան Կարմեն Պողոսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ դատարանի որոշումը ստանալուց հետո բողոք կներկայացնի։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գևորգ Պողոսյանի նախագահությամբ, մերժել էր Ն. Ե.-ին կալանավորելու մասին միջնորդությունը՝ նրա նկատմամբ այլ խափանման միջոց ընտրելու հարցը թողնելով վարույթն իրականացնող մարմնի իրավասությանը։