Ծառուկյանի կալանավորման հարցը քննող դատավորը մերժեց ինքնաբացարկը

8
Գագիկ Ծառուկյան
Կենտրոն և Նորք Մարաշ նստավայրում շարունակվում է Գագիկ Ծառուկանի նկատմամբ կալանավորումը խափանման միջոց ընտրելու միջնորդությունը։
 
Ծառուկյանի պաշտպանները դատավոր Մնացական Մարիտիրոսյանին բացարկի միջնորդություն են ներկայացնել։ Դատավորն ինքնաբացարկը մերժեց։
 
Նշենք, որ «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդին կալանավորելու միջնորդությունը դատարան է ներկայացրել Ազգային անվտանգության ծառայությունը հունիսի 16-ի երեկոյան։ Ծառուկյանը մեղադրվում է ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքը խախտելու կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու հոդվածով։