Դատարանը մերժել է Տիրան Խաչատրյանի գործով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը

23

ՀՀ վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանը մերժել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի գործով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը։

Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից: Տիրան Խաչատրյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի՝ խնդրելով անվավեր ճանաչել 26.02.2021թ. և 15.03.2021թ. ընդունված թիվ 350-Ա և թիվ 2-Ա հրամանները, պարտավորեցնել պատասխանողին ընդունելու բարենպաստ վարչական ակտ և Տիրան Խաչատրյանին վերականգնել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում, որպես ածանցյալ պահանջ՝ վերացնել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 19.03.2021թ. ընդունված թիվ 830-Ա հրամանը՝ ներառելով Տիրան Խաչատրյանին ՀՀ պաշտպանության նախարարության 10950 զորամասի անձնակազմի ցուցակներում և տրամադրել բոլոր տեսակի բավարարումները, որպիսի հայցադիմումը Դատարանի 30.03.2021թ. որոշմամբ ընդունվել է վարույթ:

Տիրան Խաչատրյանը խնդրել է կիրառել հայցի ապահովման միջոց և ժամանակավորապես բավարարել պահանջները, ինչը դատարանը մերժել է: