Դաշտում անասուն արածեցնող մեր հովվին ադրբեջանցիները փորձեցին առեւանգել. «Արծիվ 30 Արարատ»-ի մահապարտների փոխհրամանատար

96

Դաշտում անասուն արածեցնող մեր հովվին ադրբեջանցիները փորձեցին առեւանգել։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է Սյունիքի մարզում պաշտպանական գործողություն իրականացրած «Արծիվ 30 Արարատ»-ի մահապարտների փոխհրամանատար Եփրեմ Մարգարյանը։

«Դաշտում անասուն արածեցնող մեր հովվին ադրբեջանցիների զինված սահմանապահները փորձեցին առեւանգել, բայց մեր ստորաբաժանման ջանքերի գնով հովվին հետ բերեցինք։ Ասեմ, որ թուրքերի հետ երկխոսությունը շատ կարճ ա եղել․ մենք իրանց տվել էինք ընդամենը հինգ րոպե ժամանակ եւ ասել էինք, որ եթե հանկարծ չվերադարձնեն մեր քաղաքացուն, ուրեմն կանցնենք բացահայտ հարձակման»,- պատմել է նա։