Դադիվանքը հայերին չի պատկանում․ Ադրբեջանցիները շարունակում են աղավաղել պատմությունը

15
Դադիվանք

Ադրբեջանցիները շարունակում են աղավաղել պատմությունը։ Վերջին շրջանում փորձում են նոր պատմություն գրել Դադիվանքի մասին։ Այս անգամ էլ հայտարարել են, որ Դադիվանքը հայերին չի պատկանում. լրագրողներին ասել է Ադրբեջանի Մտավոր սեփականության գործակալության խորհրդի նախագահ Քամրան Իմանովը:

Նա նշել է, թե այդ կապակցությամբ գործակալությունը ինչ-որ հատուկ հետազոտություններ է իրականացնում, որոնց արդյունքները, իհարկե, պարզ է, որ պատմության հետ աղերս չեն ունենա։

Պարզվում է, ըստ այդ հետազոտությունների, «Դադիվանքի տարածքը սուվարներին է պատկանել, որոնք հնագույն աղբյուրներում կոչվում են «սվորդիկներ»: