Կորոնավիրուսից մահացել է աստղագետ, տոմարագետ Գրիգոր Բրուտյանը

63
Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այսօր վաղ առավոտյան կորոնավիրուսի պատճառով երկնային ճամփորդ դարձավ հայագետ-տոմարագետ, ամբողջ էությամբ հայ և իմ լավ բարեկամ ԳՐԻԳՈՐ ԲՐՈՒՏՅԱՆԸ։

Նա չէր հավատում կորոնավիրուսի գոյությանը։ Խնդրում եմ բոլորիդ՝ հավատո՞ւմ եք, թե՞ ոչ, հետևեք ձեր առողջությանը։ Այս համավարակը մեզանից արդեն իսկ խլել է շատ թանկ մարդկանց։ Երկրի բարձիթողի վիճակում գոնե ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ մեխանիզմն աշխատեցրե՛ք։

Տխուր եմ շատ․․․․ ափսոս, բազում ծրագրեր ունեինք․․․

Հ.Գ. Ժամանակին Ձայն Արարատի հաղորդաշարի շրջանակներում մենք նկարահանել էինք երկու թողարկում Գրիգոր Բրուտյանի հետ: Սիրով ներկայացնում ենք`

Հայկի պաշտամունք, նախահայկյան օրացույց, Հայկ-օրիոն կապը

Ձայն Արարատի 1․ Հայկի պաշտամունք, նախահայկյան օրացույց, Հայկ-օրիոն կապը (ՀԱՂՈՐԴԱՇԱՐ)

Նախահայկյան օրացույցը Հայոց տիեզերական հրաշապատում հեքիաթներում

Ձայն Արարատի 49․ Նախահայկյան օրացույցը Հայոց տիեզերական հրաշապատում հեքիաթներում (ՀԱՂՈՐԴԱՇԱՐ)