30-ամյա ծննդկանի մահվան դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

12
հղի
Շենգավիթ ԲԿ-ում ծննդկանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Այս մասին ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնեցին։
 
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 130-րդ հոդվածի 2-րդ մասի (բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ) հատկանիշներով։
 
Գործն ուղարկվել է Քննչական կոմիտե՝ նախաքննություն կատարելու համար: