Չկան հստակ թվեր, թե Հայաստանում ապաստանած ընտանիքներից քանիսին են ցանկանում վերադառնալ Արցախ․ Մետաքսե Հակոբյան

27

Չկան հստակ թվեր, թե օրինակ բռնի տեղահանված և Հայաստանում ապաստանած ընտանիքներից քանիսին են ցանկանում վերադառնալ Արցախ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ՀՀ ազգային ժողովում ասաց Արցախի ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ Արցախից տեղահանված անձանց հարցով քննարկմանը:

Ըստ պատգամավորի, կան մի շարք ակնհայտ խնդիրներ։ Բռնի տեղահանվածներն ունեն սոցիալ-տնտեսական խնդիրներ։

«Հենց սկզբից չկատարվեց այս ընտանիքների կարիքների գնահատում։ Ցանկացած ծրագիր անհատական է եղել, ընտանիքներին աջակցություն չի եղել։ Չեն գնահատվել կարիքները, օրինակ՝ սկսած Արցախ վերադառնալու իրենց ցանկությունից, որովհետև մենք ունենք հայրենակիցներ, որոնք չեն պատրաստվում վերադառնալ Արցախ, վերջացրած իրենց գլխին տանիք ունենալուց,- նշեց Հակոբյանը՝ շեշտելով,- Մեկ տարի շարունակ «լուծումներ» տվել են տարերայնորեն։ Մեծ նշանակություն է տրվել խնամի-ծանոթ-բարեկամներին, երբեմն նաև անհատի բարձր ձայնին, ինչի հետևանքով հսկայական գումարներ են վատնվել, իսկ խնդիրները՝ կուտակվել»։