Չեմ կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ էլ երբեք չեմ կարող ծաղիկներ դնել իմ մայրիկի և հայրիկի գերեզմաններին․ հադրութցի կին

6

Հադրութցիները կրկին ցույց են իրականացրել, բայց այս անգամ արդեն ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց: Նրանց պահանջը մնում է անփոփոխ՝ իրենց վերադարձնել Հադրութը:

Ցուցարարները ցանկանում են, որ այդ չարաբաստիկ թղթից հեռացվի այն կետը, որով Հադրութը հանձնվում է Ադրբեջանին, քանի որ ինչպես նշում են նրանք, այսքան տարի որքան խոսվել է փոխզիջումների մասին, Հադրութի անվանումը երբեք չի շրջանառվել այդ համատեքստում

«Այնտեղ են մեր ծնողների գերեզմանները, անգամ, մեր զոհված երեխաների մարմիններն են այնտեղ, որոնց դեռ պետք է գտնել և հողին հանձնել: Իմ հայրիկի, մայրիկի, տատիկի և պապիկի գերեզմաններն են այնտեղ, ես չեմ կարողանում հաշտվել այն մտքի հետ՝ էլ երբեք չեմ կարող ծաղիկներ դնել իմ մայրիկի և հայրիկի գերեզմաններին: Որքան արցունք թափեցինք հերիք է, հիմա պետք է պայքարել»,- եզրափակեց հադրութցի կանանցից մեկը: