Երբ Սեպտեմբերի 27-ին պատերազմը սկսվեց, Շուշանիկ Սևյանը (37 տարեկան) և Ռուզան Ազարյանը (32 տարեկան) իրենց երեխաների հետ լքեցին իրենց տները Շահումյանի շրջանի Չարեքտար գյուղից։
Երկու կին, ովքեր ամուսնացած են երկու եղբայրների հետ, իրենց ժամանակավոր կացարանը գտան ընկերոջ տանը՝ Գավառում, հուսալով, որ պատերազմի ավարտից հետո կվերադառնան տուն։ Բայց վեց շաբաթ անց, երբ կնքվեց հրադադարը, նրանք իմացան, որ իրենց գյուղը՝ Չարեքտարը, պետք է հանձնվի Ադրբեջանին. բազում համայնքներից մեկը, որտեղից էթնիկ հայերը ստիպված էին լքել իրենց տները։
Շուշանիկն անգամ իր ամուսնու գերեզմանը հանեց գյուղից՝ տեղափոխելով Վաղուհաս։
Սակայն ճակատագրի հեգնանքով, այն բանից հետո, երբ Չարեքթարում բնակվող 70 ընտանիքից 65-ը այրեց իր տները և փախավ, որոշվեց, որ գյուղը կմնա Հայաստանի վերահսկողության տակ։ Գյուղի կարգավիճակը չի փոխում Շուշանիկի ճակատագիրը․ նրա տունը մնում է, բայց շրջապատված է թշնամու զորքերով, և նա վախենում է վերադառնալ։
Նյութը՝ Դեպի անհայտություն | Ճակատ (chai-khana.org)













