Ճանաչենք նրանց՝ Արցախի ազգային հերոսները

192
Արցախի հերոս
«Արցախի հերոսների» ցանկը պատերազմի օրերին ավելացավ ևս վեցով, և այժմ այդ կոչումն ունեն 35 հոգի:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այս օրերին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում սխրանքներ գործելու համար Կարեն Ջալավյանին, Դավիթ Գրիգորյանին, Էդգար Մարկոսյանին, Յուրա Ալավերդյանին, Սերգեյ Շաքարյանին և Դավիթ Ղազարյանին շնորհեց «Արցախի հերոս» բարձրագույն պետական կոչում։
«Արցախի հերոս» բարձրագույն կոչումը շնորհվում է պետության պաշտպանության, տնտեսության հզորության ամրապնդման և ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար։
 
Վերջին պարգևատրումներից հետո Արցախի հերոսի կոչում ունեն ընդամենը 35 հոգի։
Նշենք, որ կոչմանն արժանացած անձանց տրվում է «Ոսկե արծիվ» շքանշան։
 
Մասնավորապես, «Արցախի հերոս» կոչման են արժանացել Լեոնիդ Ազգալդյանը, Մոնթե Մելքոնյանը, Վազգեն Սարգսյանը, Արցախի ԱԽ այժմյան քարտուղար Սամվել Բաբայանը, Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Արկադի Տեր-Թադևոսյանը, Շահեն Մեղրյանը, Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը ինչպես նաև՝
 
Քրիստափոր Իվանյան
Մանվել Գրիգորյան
Սամվել Կարապետյան
Պետրոս Ղևոնդյան
Յուրա Պողոսյան
Մովսես Հակոբյան
Վիտալի Բալասանյան
Գեորգի Գասպարյան
Վահագն Վարդևանյան
Զորի Բալայան
Արշավիր Ղարամյան
Արկադի Ղուկասյան
Ռոբերտ Աբաջյան
Արթուր Աղաբեկյան
Ժաննա Գալստյան
Վլադիմիր Բալայան
Արմենակ Ուրֆանյան
Արթուր Մկրտչյան