Տնտեսական անցուդարձ - Ազատ Ձայն Լրատվական

ՀԷՑ-ի բաժնետոմսերի 100 տոկոսը գրավադրվել է
Հայաստանի էլեկտրական ցանցերի բաժնետոմսերի 100 տոկոսը գրավադրվել է հօգուտ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ու Ասիական զարգացման բանկի։ Համապատասխան որոշումն ընդունվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հերթական նիստում, որը կայացել է այսօր՝ սեպտեմբերի 1-ին։

Ըստ որոշման նախագծի՝ ՀԷՑ-ը նախատեսում է վարկային միջոցներ ստանալու գործարքներ կնքել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Ասիական զարգացման բանկի, ինչպես նաև Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ, ուստի վարկային պարտավորությունների կատարման ապահովման նպատակով ընկերության բաժնետոմսերը գրավադրվել են որպես հաջորդող գրավ։ ՀԾԿՀ-ն մինչ որոշման կայացումը կառավարությունից հայցել է դիրքորոշում նշված հարցի վերաբերյալ։ Կառավարությունը ևս դեմ չի եղել Հայաստանի էներգետիկ մատակարար ընկերության բաժնետոմսերի գրավադրմանը ու օգոստոսի 27-ին համապատասխան որոշմամբ թույլատրել է գործարքը։

2015-ին Հայաստանի էլեկտրական ցանցերի սեփականատեր դարձավ ռուսաստանաբնակ հայ միլիարդատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը։ ՀԷՑ-ի բաժնետոմսերը նա գնեց ռուսական «Ինտեր ՌԱՕ հոլդինգ» ընկերությունից՝ Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը հետևած զանգվածային ակցիաներից ու դժգոհություններից հետո։ Ներկայում ընկերության բաժնետոմսերի 30 տոկոսը պատկանում է «Լիորմանդ հոլդինգզ լիմիթեդ» ընկերությանը։ Այն հիմնվել է 2010-ին Կիպրոսում։ «Հետք» էլեկտրոնային պարբերականը ժամանակին ուսումնասիրել էր այս ընկերության բաժնետիրական շղթան ու պարզել, որ «Լիորմանդ հոլդինգզ լիմիթեդ»-ում, ինչպես նաև նրա բաժնետեր հանդիսացող այլ ընկերություններում բաժնետեր ու տնօրեն է հանդիսացել Սինան Ռոբերտ Բոդմերը, որը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է ու Սամվել Կարապետյանին պատկանող «Ֆորա բանկի» տնօրենների խորհրդի անդամ։ «Լիորմանդ հոլդինգզ լիմիթեդ»-ը նույն տարում ձեռք բերեց նաև Հրազդանի ջերմաէլեկտրակայանը։ ՀԷՑ-ի մյուս բաժնետերը Կարապետյանին պատկանող «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ն է։

ՀԷՑ-ի բաժնետոմսերի ձեռքբերումից հետո ընկերության նոր ղեկավարությունը սկսեց միջազգային ֆինանսական կառույցներից վարկեր ներգրավել։ Օրինակ՝ 2020-ին Ասիական զարգացման բանկը 20 միլիոն դոլար տրամադրեց ՀԷՑ-ին՝ շրջանառու կապիտալի համալրման նպատակով, իսկ մինչ այդ էլ 80 միլիոն դոլար էր տրամադրել ընկերությանը։ 2017-ից ՀԷՑ-ի հետ կնքված պայմանագրով 160 միլիոն դոլարի վարկային միջոցներ է տրամադրել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը։ Այս միջոցների ներգրավումը ՀԷՑ-ի 2016-2027 թթ. ներդրումային ծրագրի մասն է, որով նախատեսվում է ցանցի արդիականացում, ավտոմատացված հաշվիչ համակարգերի ընդլայնում, ենթակայանների վերակառուցում, նոր սարքավորումների ձեռքբերում, սմարթ հաշվիչների տեղադրում և այլն։

Կառավարությունը բաժնետոմսերի գրավադրման իր համաձայնությունում, սակայն, շեշտել է, որ գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու կարգի մեջ կներառվեն պայմաններ, որով կբացառվի բաժնետոմսերի՝ սեփականության իրավունքով փոխանցումը, առանց կառավարության ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնության։ Գրավադրումը վերաբերելու է միայն ՀԷՑ-ի բաժնետոմսերին ու չի առնչվելու ՀԷՑ-ի բաժնետեր հանդիսացող այլ ընկերությունների բաժնետոմսերին։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը «Լուրերի» հետ զրույցում ասաց՝ ՀԷՑ-ի ներդրումային ծրագիրը ընդհանուր առմամբ 700 միլիոն դոլարի է, ու սա հերթական ֆինանսական հատկացման մասն է. «Ռիսկեր չեմ տեսնում բացարձակ, քանի որ ՀԷՑ-ի դրամական հոսքերն ամբողջությամբ բավարար են այդ պարտավորությունները մարելու համար։ Վարկերն էլ արտոնյալ պայմաններով են»,- ասաց նա։ Մեծ ծավալով վարկային միջոցների ներգրավման հարցում, ըստ Բաղրամյանի, միջազգային ֆինանսական կառույցները խիստ են, ու ՀԷՑ-ի ֆինանսական վիճակը համապատասխանել է նրանց պահանջներին։ Հարցին, թե ինչո՞ւ նախկինում ընկերության բաժնետոմսերը չէին գրավադրվում, և միայն այս տարի է նման պահանջ առաջացել, Բաղրամյանն արձագանքեց. «Դա վարկային մեծ պորտֆել է, ու ամեն տարի մաս-մաս վերցվում է։ Ենթադրում եմ՝ հիմա ավելի մեծ գումար է վերցվում, որովհետև 2021-2022-ին ներդրումային մեծ ծրագիր է նախատեսվում»։

ՎԶԵԲ-ի, Միջազգային ֆինանսական կորպորացիայի ու Ասիական զարգացման բանկի հետ վերջնական պայմանագրերը նախատեսվում է կնքել սեպտեմբերին։

The post ՀԷՑ-ի բաժնետոմսերի 100 տոկոսը գրավադրվել է appeared first on Ազատ Ձայն Լրատվական.

Ադրբեջանական Socar ընկերությո՞ւնն է մտնում հայկական շուկա. Yerevan.today
Yerevan.today-ը գրում է. «Կառավարության օգոստոսի 27-ի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, թե՝ մոտ 60 մլն դոլարանոց ներդրումային ծրագիր կա՝ նոր որակի ու նոր ստանդարտների բենզալցակայանների ցանցի ստեղծում Հայաստանում։ Ներդրումը, ասաց, Վրաստանից է։ Հստակ չասաց, թե ում մասին է խոսքը, ովքեր են ներդրում անողները։

Մի քանի բիզնես սննկացման տարած նախարարը պետք է որ լավ իմանա, թե Հայաստանի վառելիքի փոքր շուկայում այդքան գումարի ներդրումը ինչպես է կլանելու ամբողջ շուկան եւ դառնալու է մենաշնորհյալ։ Օլիգարխների վերակենդանացնող մեր կառավարությունը դրան սովորական է վերաբերվում․ նա այնքանով է ոգեւորված, որ ներդրում ենք ունենալու մեր երկրում։

Բայց ամենակարեւորն այն է, թե որ ընկերությունն է այդ մենաշնորհը փորձում հաստատել։

Մամուլին հաջողվել է որոշ փաստեր բացահայտել։ Մասնավորապես՝ Հայաստանում բենզալակայանների ցանց ստեղծելու ծրագրի հետեւում կանգնած է հայտնի մեծահարուստ, միջազգային սկանդալների մեջ հայտնված, տարբեր ժամանակահատվածներում ՌԴ–ի, Շվեդիայի ու Վրաստանի քաղաքացի հանդիսացող Դավիդ Յակոբաշվիլին։

Յակոբաշվիլին ղեկավարում է վրացական «Petrocas Energy Group»–ը եւ զբաղվում է բեռնափոխադրումներով։ Հենց այս կազմակերպությունն է փորձում գնել նախկինում հայաստանյան «Միկա» ընկերությանը պատկանող 21 բենզալցակայանները։ Ինքնին հասկանալի է, որ 21 լցակայանում հնարավոր չէ 60 միլիոն ներդրում անել, քանզի այդքան տեղ չկա։ Չէ՞ որ վրացի մեծահարուստը չի պատրաստվում լցակայանների պատերը ոսկուց սարքել։ 60 միլիոնի խոստումը նշանակում է, որ փորձ է արվելու ընդլայնվել ու ամբողջությամբ կլանել հայաստանյան բենզինի ու սալյարկայի շուկան։ Իսկ որ Յակոբաշվիլու կազմակերպությունն ունի այդ հնարավորությունը, երկրորդ կարծիք չկա։

Բանն այն է, որ «Petrocas Energy Group»–ին են պատկանում վրացական Փոթի նավահանգստի տերմինալները եւ ռեզերվուարները, որտեղ նավերից դատարկվում են բենզինն ու դիզվառելիքը։ 1 տոննա վառելիքի դատարկման համար այդ կազմակերպությունը գանձնում է 15 դոլարի չափ գումար եւ ունի շահույթ այդ գնի մեջ։

«Petrocas Energy Group»–ը նաեւ դեպի Հայաստան եկող վառելիքի երկաթուղային փոխադրողն է։ 1 տոննա բենզինը Փոթիից մինչեւ ՀՀ Այրում կայարան տեղափոխման համար հայկական ներկրողները վճարում են մինչեւ 200 դոլար։ Եվ դա այն դեպքում, երբ բեռնափոխադրման ինքնարժեքը չի գերազանցում 36 դոլարը։ Այսինքն՝ Յակոբաշվիլու կազմակերպությունը բառիս բուն իմաստով թալանում է հայ գործարարներին ու նաեւ սպառողներին։ Այդ փոխադրումների ծախսերը մտնում են ինքնարժեքի մեջ ու ի վերջո վճարվում մեր վարորդների կողմից (ի դեպ, ուշագրավ է, որ Վրաստանի ու Հայաստանի բենզալցակայաններում բենզինի ու սալյարկայի գները գրեթե նույնն են, եւ դա այն դեպքում, երբ ՀՀ բերված վառելիքի վրա բեռնափոխադրման ծախս է ավելանում․ Յակոբաշվիլին Վրաստանում պատկանում է «GULF» բրենդի տակ գործող ավելի քան 140 լցակայան եւ գներն այդ լցակայանում Հայաստանի գներն են)։

Ու հիմա եթե «Petrocas Energy Group»–ը դեպի Հայաստան բենզին տեղափոխողից դառնա նաեւ բենզին վաճառող, ապա ակնհայտ է, որ մրցակցային առավելություն կստանա, քանզի միայն բեռնափոխադրման գնի մեջ նա մյուսների համեմատ ունի առնվազն 150 դոլարի առավելություն 1 տոննայի դիմաց։ Դա նշանակում է, որ Հայաստանում շատ արագ գերմենաշնորհ կհաստատվի։ Այդ մենաշնորհի հաստատման սկզբնական փուլում բենզինի ու սալյարկայի գները կարող են իջնել, քանզի «Petrocas Energy Group»–ը շուկան գրավելու համար, ենթադրաբար, դեմպինգ կանի ու գները կիջեցնի, որպեսզի մյուս մասնակիցները բանկրոտի ենթարկվեն։ Հենց որ վերջնական մենաշնորհ հաստատվեց, գները կտրուկ կբարձրանան, բայց մեր պետությունն արդեն ոչինչ չի կարողանա անել, քանզի վառելիքի շուկայի ամբողջ շղթան՝ ներկումից մինչեւ մանրածախ վաճառք, կլինի մեկ կազմակերպության ձեռքում։

Բայց ամենասարսափելին սա չէ․ Յակոբաշվիլու գործընկերը վառելիքի շուկայում ադրբեջանական «Socar»–ն է՝ Ալիեւների կլանին պատկանող նավթային ընկերությունը։ Կան ողջամիտ կասկածներ, որ ի դեմս Յակոբաշվիլու Հայաստանի վառելիքի շուկա է ուզում անուղղակիորեն մուտք գործել «Socar»–ը՝ դրանից բխող քաղաքական, աշխարհաքաղաքական ու անվտանգային հետեւանքներով։

Այս ամենը, կամա թե, ակամա արվում է, մեր իշխանության թեթեւ ձեռքով; Իսկ եթե այդ ամենը արվում է իմանալով այս ամենը, ստացվում է, որ Քերոբյանն ադրբեջանաթուրքական շահեր է սպասարկում Հայաստանում, իսկ միգուցե ունի անձնական բնիզնես շահ։ Բայց հասկանալի է, որ նման կարգի հարաբերությունները, քաղաքականությունից, անվտանգությունից քիչ բան հասկացող մի նախարարի խելքի բանը չէ։ Բնականաբար՝ սա չի կարող լինել առանց թիմի ղեկավարի համաձայնության։

Բանն այն է, որ երկու ուշագրավ բանի ենք մենք ականատես պատերազմի ավարտից ի վեր․ Առաջինը 5 մլրդ դոլարի մասին խոսակցություններն են, որ Նիկոլը ստացել է Արցախի դիմաց ու որին մինչեւ այսօր պարզաբանում տրված չէ։ Եվ երկրորդը, որ Ալիեւը մշտապես ծաղրում է Փաշինյանին ու չի ստանում պատասխան․ ողջամիտ կասկածներ կան, որ Նիկոլ Փաշինյանը վախենում է արձագանքել Ալիեւին՝ վախենալով, որ նա ինչ-որ բաներ կհանրայնացնի։ Այնպես որ, կարող է պատահել՝ Փաշինյանը Ադրբեջանի հետ բիզնես առումով հաջող օրինակներ ունի։

Yerevan.Today-ը գրավոր հարցում է ուղարկել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ հնարավորինս պարզաբանելու պատկերը։ Խնդրել է տեղեկատվություն հետեւյալի մասով․

1․ Ո՞ր ընկերությունն է նախարարի հայտարարած 60 մլն դոլարի ներդրում անելու։

2․ Ովքե՞ր են ընկերության սեփականատերերը կամ սեփականատերը, ի՞նչ ազգային պատկանելություն ունեն։

3․ Մամուլը հրապարակում է, որ խոսքը գնում է Դավիդ Յակոբաշվիլու մասին․ արդյո՞ք նա կամ նրա ընկերությունն է ներդրողը։

4․ Արդյո՞ք, Էկոնոմիկայի նախարարությունը, հաշվի առնելով ներդրման կապիտալի մեծությունը, գնահատել է հնարավոր ռիսկերը շուկայի մենաշնորհացման առումով։ Արդյո՞ք, հաշվարկվել եւ կանխարգելվել են ռիսկերը, որ այդ մենաշնորհային, կամ առնվազն գերիշխող դիրքերում հնարավոր է հայտվի մի ընկերություն որտեղ գերիշխում է ադրբեջանական կապիտալը, այդպիսով՝ ադրբեջանական ազդեցության տակ լինի։

Հարցման պատասխանը ստանալուն պես կայքը կհրապարակի»։

The post Ադրբեջանական Socar ընկերությո՞ւնն է մտնում հայկական շուկա. Yerevan.today appeared first on Ազատ Ձայն Լրատվական.

Սոթքում գործող «Զոդ ուինդ» ընկերությունը դատի է տվել ՀՀ կառավարությանը` պահանջելով 5 մլն դոլար
էներգետիկ անվտանգության փորձագետ, «Մեկ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել.

«Սոթքում գործունեություն ծավալող «Զոդ ուինդ» ընկերությունը դատի է տվել ՀՀ կառավարությանը՝ ադրբեջանցիների ներխուժումից բիզնեսը չպաշտպանելու համար: Ընկերությունը պահանջում է բիզնեսին պատճառված 5 միլիոն դոլար վնասի փոխհատուցում:

ՄԻՊ-ի  համաձայն՝ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո ադրբեջանական զինված ուժերը պատերազմի սպառնալիքով  ներխուժել են Գեղարքունիքի մարզի Գեղամար համայնքի Սոթք գյուղի տարածք:

Արդյունքում ընկերությունը զրկվել է իրեն մինչեւ 2048 թ. տրամադրված հողատարածքում գործունեություն ծավալելու հնարավերությունից՝ կրելով մոտ 5 մլն ԱՄՆ դոլարի վնաս:

200 հա հողատարածքից 75 հա-ի վրա ընկերությունն արդեն կառուցել է 2 հողմակ, եւ բիզնես-պլանի համաձայն՝ նախատեսում էր կառուցել եւս 23 հողմակ:

Այսպիսով, Հայաստանը ներդրողների համար դարձել է ռիսկային գոտի: Ու այս խայտառակ վիճակում իրեն իշխանություն հայտարարած խմբակը դեռ խոսում է տնտեսական նոր հավակնությունների,  օտարերկրյա ներդրումների ներգրավման մասին»:

The post Սոթքում գործող «Զոդ ուինդ» ընկերությունը դատի է տվել ՀՀ կառավարությանը` պահանջելով 5 մլն դոլար appeared first on Ազատ Ձայն Լրատվական.

Մեծամորի ատոմակայանն այսօրվանից չի գործի․ աշխատանքները կտևեն 3 ամիս
Այսօր, մայիսի 15-ին, Հայկական ԱԷԿ-ում մեկնարկել է առանցքային պլանային-նախազգուշացնող վերանորոգումը (ՊՆՎ-2021)՝ կայանի արդիականացման և շահագորժման ժամկետի երկարաձգման նախագծի շրջանակում։ Արդիականացման պայմանագրի շրջնակում աշխատանքների կազմակերպումն իրականացնում է «Ռոսատոմ» Պետլորպորացիայի էլեկտաէներգետիկ դիվիզիոնի մեջ մտնող «Ռուսատոմ Սերվիս» ընկերությունը։

Հայկական ԱԷԿ-ը կկանգնեցվի 141 օրով՝ սա ամենաերկարատև ՊՆՎ է նախագծի մեկնարկից ի վեր։ Նման երկար դադարը պայմանավորված է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացման ուղղությամբ իրականացվող կարևոր եզրափակիչ աշխատանքներով։

ԱԷԿ-ում իրականացվող միջոցառումները միտված են դրա արդյունավետության և հուսալիության բարձրացմանը։ «Ուզում եմ ընդգծել, որ անցյալ տարին նվիրված էր ՊՆՎ-2021 շրջանակում նորոգման աշխատանքների նախապատրաստմանը․ անցկացվել են անհրաժեշտ բոլոր ստուգումները, մատակարարվել են սարքավորումները, իրականացվել են ռեակտորի ակտիվ գոտու վթարային հովացման համակարգի արդիականացման և ռեակտորի իրանի վերականգնողական թրծաթողման նախապատրաստական աշխատանքները։ Հիմնական բոլոր միջոցառումները ֆիզիկապես կիրականացվեն ՊՆՎ-2021-ի ընթացքում՝ մինչև 2021-ի հոկտեմբեր նեռարյալ», – ասաց Հայկական ԱԷԿ-ի գլխավոր ինժեներ Արթուր Գրիգորյանը։

Այս տարի լրանում է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի աշխատանքի մեկնարկի 45-ամյակը՝ 45 տարի առաջ այն միացել է էներգահամակարգին։ Խորհրդանշական է, որ այժմ, արդիականացումից հետո, կվերականգնվեն ռեակտորի իրանի ֆիզիկա-մեխանիկական հատկությունները և այն հնարավոր կլինի շահագործել 2026 թվականից հետո՝ առնվազն մինչև 2036 թվականը։

«Այս առանցքային դադարը կլինի որոշիչ Հայկական ԱԷԿ-ի աշխատանքի համար։ Աշխատանքներն իրականացնելու նպատակով կայան է ժամանել ռուսաստանցի 120 մասնագետ։ Այս տարվա ընթացքում, նորոգման ժամանակահատվածում, Ռուսաստանից կներգրավվի շուրջ 350 ատոմագործ։ Սա Հայաստանի ատոմային էներգետիկայի զարգացման կարևոր փուլ է, և մենք ուրախ ենք մասնակցել այս իրադարձությանը և օգնել մեր ընկերներին կերտել Հայաստանի ատոմային ոլորտի պատմությունը», – ասաց Յուրի Սվիրիդենկոն ՝ հայկական ԱԷԿ-ի շահագորժման ժամկետի երկարացման նախագծի ղեկավարը ռուսական կողմից:

The post Մեծամորի ատոմակայանն այսօրվանից չի գործի․ աշխատանքները կտևեն 3 ամիս appeared first on Ազատ Ձայն Լրատվական.

Վահան Քերոբյանը կրճատել է նախարարության գյուղոլորտի 69 հաստիք
Էկոնոմիկայի նախարարությունում գյուղոլորտի 69 հաստիք կրճատվել է։ Նախարարության աշխատակիցները կառավարության մոտ բողոքի ակցիա են անցկացնում՝ նշելով,  որ շատ հավանական է՝ երկու ամսից լուծարվի նաև խորհրդատվական բաժինը։

«Ամեն մարզային կառույցում թողնում են երեք մասնագետ, նման ծավալի աշխատանք երեք մասնագետով հնարավոր չէ կատարել։ Ունենք տպավորություն, որ նախարարության օպտիմալացման գործընթացը կատարվում է միայն գյուղատնտեսական վարչության աշխատողների հաշվին։ 69 հաստիք է կրճատվում, ունենք չճշտված տեղեկություն, որ կա 100-ից ավելի թափուր հաստիք»,- հայտնեց աշխատակիցներից մեկը։

Ակիցիայի մասնակցող քաղաքացիները պնդում են՝ գյուղացին հենց այս մասնագետների կարիքն ունի։ Վերջիններս բուժման և պրոֆիլակտիկ աշխատանքներում խորհրդատվություն են տրամադրում, օգնում, որ գյուղատնտեսությունը զարգանա, իսկ հիմա, երբ մասնագետներին կրճատում են, վստահ են, որ այս ոլորտը չի զարգանա և մեծ հարված կհասցվի՝ գյուղացին կմնա մենակ։ Գյուղատնտեսության ոլորտին վերաբերող պետական օժանդակության ծրագրեր կան, որոնք ամբողջ ծանրաբեռնված էին այս կառույցների վրա։

The post Վահան Քերոբյանը կրճատել է նախարարության գյուղոլորտի 69 հաստիք appeared first on Ազատ Ձայն Լրատվական.

Հայաստանը պատրաստ է համաձայնել Բաքվի մասնակցությանը ԵԱՏՄ նիստին, եթե լուծվեն որոշ հարցեր
ԵԱՏՄ երկրները քննարկում են Ադրբեջանի հնարավոր մասնակցությունն ապրիլի 29-30-ին Կազանում կայանալիք միջկառավարական խորհրդի նիստին, որին սովորաբար մասնակցում են երկրների ղեկավարները։ Այս մասին հայտնել է ՌԲԿ-ն՝ ՌԴ-ում ու ՀՀ-ում 3 դիվանագիտական ու կազմակերպության աշխատակազմում աղբյուրներին հղումով։

Որպեսզի դա հնարավոր դառնա, անհրաժեշտ է Երևանի համաձայնությունը, իսկ դրա համար պետք է լուծել որոշ հարցեր, այդ թվում՝ գերիների հարցը, նշել է հայկական աղբյուրը։

Երևանի ցանկում մոտ 200 անուն կա։

Չլուծվածների թվում է նաև կոմունիկացիաների ապաշրջափակման տարբերակների հարցը: Բաքուն ուզում է երկաթուղի Սյունիքով Նախիջևան, ՀՀ-ն համաձայն է, սակայն զուգահեռաբար պնդում է Իջևան-Ղազախ երկաթգծի վերագործարկման անհրաժեշտության մասին, ու, բացի այդ, առաջարկում է արդեն հիմա ապաշրջափակել Երևան-Թբիլիսի-Բաքու երկաթուղին։ Ադրբեջանը պնդում է, որ առաջին հերթին պիտի վերագործարկվի Մեղրիի ճանապարհը։

The post Հայաստանը պատրաստ է համաձայնել Բաքվի մասնակցությանը ԵԱՏՄ նիստին, եթե լուծվեն որոշ հարցեր appeared first on Ազատ Ձայն Լրատվական.

«Հրազդան 5» կայանի շահագործումը ժամանակավորապես դադարեցված է, Իրան-Հայաստան օդային գիծը չի կառուցվել
«Հրազդան-5» էլեկտրակայանի շահագործումը ժամանակավորապես դադարեցված է, որը պայմանավորված է հիմնական սարքավորանքների կապիտալ նորոգման անհրաժեշտությամբ:

Դա անհրաժեշտություն է հետագա աշխատանքը շարունակելու համար:

Այս մասին Tert.am-ին հայտնեցին «Գազպրոմ Արմենիա»-ից:

Թե որքան գումար է պահանջվում վերանորոգման համար, ընկերությունից փոխանցեցին, որ նախնական արժեքը 16 մլն եվրո, որը չի փոխհատուցվել կայանից առաքվող էլեկտրական էներգիայի՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից առաջարկված սակագներով:

«Բացի այդ, «Հրազդան-5» կայանի արդիականացման նախագծով, որպես գործունեության հիմնական ուղղություն, դիտարկվում էր կայանից առաքված էլեկտրական էներգիայի արտահանումը՝ հաշվի առնելով կայանի մեծ հզորությունը (467 ՄՎտ) և ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի փոքր պահանջարկը: Արտահանման գործունեությունը նախատեսվում էր կազմակերպել Իրան-Հայաստան կառուցվող բարձր լարման օդային գծով, որի շինարարությունն ավարտված չէ: Վերոգրյալ օդային գծի բացակայության պայմաններում՝ «Հրազդան-5» կայանը, գործարկումից ի վեր, աշխատել է ոչ կանոնավոր և իր հզորությունների մոտ 30%-ի չափով, ինչը բերել է նշված գործունեության վնասաբերության և որպես արդյունք, մոտ 100.0 մլն. ԱՄՆ դոլարի վարկի գոյացմանը, ինչպես նաև՝ նորոգում իրականացնելու համար լրացուցիչ 16 մլն եվրո ներգրավելու անհրաժեշտությանը»,- պատասխանել են «Գազպրոմ Արմենիա»-ից։

The post «Հրազդան 5» կայանի շահագործումը ժամանակավորապես դադարեցված է, Իրան-Հայաստան օդային գիծը չի կառուցվել appeared first on Ազատ Ձայն Լրատվական.

Ձեթը թանկացել է 62,2 %-ով, յուղը՝ 24,6 %, շաքարը թանկացել է 40,9 %-ով, ձուն՝ 78,2%-ով․ գնաճը չի կանգնում
Ձեթը թանկացել է 62,2 %-ով, յուղը՝ 24,6 %, շաքարը թանկացել է 40,9 %-ով, ձուն՝ 78,2%-ով։ Այս տվյալները հրապարակել է ԱՎԾ-ն։

Հայաստանում խայտառակ գնաճը շարունակվում է, իսկ քաղաքացիների եկամուտները շարունակում են մնալ նույնը։

Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալներով՝ յուղերի և ճարպերի ապրանքախմբում այս տարվա մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 24,6 % գնաճ։

Ձեթի միջին գնաճը կազմել է 62,2 %: Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում ևս կտրուկ՝ 40,9 % գնաճ է արձանագրվել։

Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ գրանցվել է 16,5 % գնաճ:

Ձվի գինը աճել է 78,2%-ով:

Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում գնաճը կազմել է 9,4 %․ հացի և ալյուրի գներն աճել են համապատասխանաբար 8,6 % և 14,4 %:

Իսկ բենզինը թանկացել է 4,9 %-ով։

Հիշեցնենք, որ Կենտրոնական բանկի կանխատեսմամբ՝ առաջիկա եռամսյակներում բարձր գնաճը պահպանվելու է։

The post Ձեթը թանկացել է 62,2 %-ով, յուղը՝ 24,6 %, շաքարը թանկացել է 40,9 %-ով, ձուն՝ 78,2%-ով․ գնաճը չի կանգնում appeared first on Ազատ Ձայն Լրատվական.

Ադրբեջանական SOCAR-ը մինչև ապրիլի 15-ը Հայաստանին կմատակարարի մոտ 150 մլն խմ գազ
Ինչպես գրում է EADaily-ն, SOCAR ադրբեջանական նավթային պետական ընկերությունը «Գազպրոմ էքսպորտ» ռուսական ընկերության հետ պայմանագրի համաձայն, Հայաստան կտեղափոխի մինչև 150 մլն խմ ռուսական գազ։ Այս մասին հայտնել է ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Ահմեդովը։

«Գազպրոմ էքսպորտը» հայտնել է, որ SOCAR-ի հետ կարճաժամկետ պայմանագիր է ստորագրել ռուսական գազի փոխադրման մասին, որը թույլ կտա շարունակել մատակարարումները Հայաստանի սպառողին «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գլխավոր գազատարի պլանային նորոգման աշխատանքների ընթացքում։

«Նորոգման աշխատանքները կտևեն մոտ երեք շաբաթ։ Պայմանագրով նախատեսվում է մինչև 150 միլիոն խորանարդ մետր գազի փոխադրում»,-հայտնել է Ահմեդովը։

Դեպի Հայաստան ռուսական գազի մատակարարման ժամանակավոր երթուղին գործելու է մինչ ընթացիկ տարվա ապրիլի 15-ը:

The post Ադրբեջանական SOCAR-ը մինչև ապրիլի 15-ը Հայաստանին կմատակարարի մոտ 150 մլն խմ գազ appeared first on Ազատ Ձայն Լրատվական.

Թուրքական ապրանքը Հայաստան է մտնում այլ երկրների անվան տակ. տնտեսագետ
40 տարուց ավելի տեքստիլ արտադրությամբ զբաղվող հայ գործարարներից մեկի հետ վերջերս առիթ ունեցա զրուցելու տեքստի ոլորտում առկա նոր դժվարությունների մասին։ Այս մասին իր հոդվածում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

NEWS.am-ը ներկայացնում է նրա հոդվածը. «Առհասարակ, հաճախակի եմ հանդիպում տարբեր տնտեսվարողների՝ հատկապես փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ, որոնց շահերը պաշտպանողներ չկան ո՛չ կառավարությունում, ո՛չ էլ ազգային ժողովում։ Հիշեցնեմ, որ 2021 թվականի հոկտեմբերի 20-ին ՀՀ կառավարությունը որոշեց վեց ամսով (2021 թվականի հունվարի 1-ից) արգելել թուրքական ապրանքների ներկրումը, բացառությամբ հումքի։ Դեռ այն ժամանակ ակնհայտ էր, որ գործող իշխանությունները այս որոշումը հապտշտապ էին ընդունել՝ ցուցադրելով իրենց կեղծ հայրենասիրությունն եւ պոպուլիզմը։ Մինչդեռ թուրքական ապրանքների ներմուծման արգելքի որոշումից շատ չանցած՝ պաշտոնատար անձինք իրար հերթ չտալով սկսեցին հայտարարել թուրքական նավահանգիստների մատչելիության, ապաշրջափակման օգուտների, թուրքական ապրանքների վերարտահանման թույլտվության եւ նախկին որոշմանը հակասող այլ քայլերի մասին։ Երբ իշխող քաղաքական ուժը շարունակաբար ստում է իր ժողովրդին եւ Հայաստանի տնտեսության հնարավոր զարգացումը կապում է միայն թուրք-ադրբեջանական առեւտրատնտեսական հարաբերությունների հետ, տրամաբանական է, որ հայրենական արտադրողները չեն կարող վստահել այս իշխանություններին եւ չեն շտապի բացել թուրքական ապրանքներին փոխարինող նոր արտադրություններ։

Տեքստիլ արտադրողներն իրենց հումքը (կտորը, թելերը եւ այլն) հիմնականում բերում են Թուրքիայից՝ հաշվի առնելով դրանց մատչելիությունը եւ որակը։ Չնայած թուրքական ընկերությունների հետ երկար տարիներ ձեւավորված կապերին եւ արգելքի բացակայությանը՝ 2020 թվականի դեկտեմբերին իմ ծանոթ գործարարը փորձեց Իրանի Իսլամական Հանրապետությունից անհրաժեշտ կտոր բերել, սակայն իրանցի գործարարների առաջարկը գնի եւ որակի տեսանկյունից հարմար չէր։ Ինչեւէ, նա շարունակեց Թուրքիայից կտորը բերել, բայց քանի որ կառավարության տնտեսական բլոկի ներկայացուցիչները կտրված են բիզնեսից եւ իրականությունից, նրանք հաշվի չէին առել, որ տեքստիլ արտադրության համար անհրաժեշտ է ոչ միայն կտոր, այլ նաեւ աքսեսուարներ՝ կոճակներ, շղթաներ, զարդեր եւ այլն, որոնց ներմուծումն արգելքի տակ է։ Իսկ այլ երկրներից միայն աքսեսուարներ ներկրելը ոչ միայն աշխատատար եւ ժամանակատար է, այլեւ կարող է ուղղակի չհամապատասխանել թուրքական կտորի հետ։ Արդյունքում, մեր տեքստիլ արտադրողներից շատերը պարտադրված էին արգելքը շրջանցել՝ թուրքական աքսեսուարները ներկերելով այլ երկրների անվան տակ (օրինակ՝ Չինաստանի), իսկ պետական մարմինները, լավ տեղեկացված լինելով այդ մասին, աչք են փակում այս խնդրի վրա։

Առավել մտահոգիչ է այն, որ նույնիսկ արգելքի պայմաններում թուրքական պատրաստի հագուստը շարունակվում է ներկրվել Հայաստան։ Եթե հույս կար, որ թուրքական հագուստի ներկրման արգելքի պայմաններում, լրացուցիչ պատվերներ կունենային տեղական հագուստ արտադրողները, ապա դա էլ արդեն իրատեսական չէ, քանի որ թուրքական հագուստ ներկրողները Թուրքիայում կամ Վրաստանում կտրում են պիտակները (made in Turkey), եւ այդ ապրանքները դարձյալ ներկրվում են Հայաստան այլ երկրների անվան տակ եւ ազատ վաճառվում տոնավաճառներում, մոլերում։ Քիչ հավանական է, որ լիազոր մարմինը չի նկատում պիտակների բացակայությունը. կարծում եմ՝ իրական պատճառը գործող իշխանությունների քաղաքական դիրքորոշման մեջ է. նրանք լավ հասկանում են, որ այս կարճ ժամանակահատվածում չեն կարողացել ապահովել թուրքական ապրանքներին այլընտրանք։ Հետեւաբար, թուրքական ապրանքների ներկրման արգելքի խիստ իրականացման դեպքում՝ Հայաստանի ներքին շուկայում կառաջանա որոշ ապրանքների դեֆիցիտ եւ գների աճ, ինչն էլ ավելի կնվազեցներ իշխող ուժի օրեցօր նվազող ռեյտինգը։

The post Թուրքական ապրանքը Հայաստան է մտնում այլ երկրների անվան տակ. տնտեսագետ appeared first on Ազատ Ձայն Լրատվական.