Ադրբեջանական SOCAR-ը մինչև ապրիլի 15-ը Հայաստանին կմատակարարի մոտ 150 մլն խմ գազ

73

Ինչպես գրում է EADaily-ն, SOCAR ադրբեջանական նավթային պետական ընկերությունը «Գազպրոմ էքսպորտ» ռուսական ընկերության հետ պայմանագրի համաձայն, Հայաստան կտեղափոխի մինչև 150 մլն խմ ռուսական գազ։ Այս մասին հայտնել է ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Ահմեդովը։

«Գազպրոմ էքսպորտը» հայտնել է, որ SOCAR-ի հետ կարճաժամկետ պայմանագիր է ստորագրել ռուսական գազի փոխադրման մասին, որը թույլ կտա շարունակել մատակարարումները Հայաստանի սպառողին «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գլխավոր գազատարի պլանային նորոգման աշխատանքների ընթացքում։

«Նորոգման աշխատանքները կտևեն մոտ երեք շաբաթ։ Պայմանագրով նախատեսվում է մինչև 150 միլիոն խորանարդ մետր գազի փոխադրում»,-հայտնել է Ահմեդովը։

Դեպի Հայաստան ռուսական գազի մատակարարման ժամանակավոր երթուղին գործելու է մինչ ընթացիկ տարվա ապրիլի 15-ը: