Առողջապահական ոլորտի լուրեր, բժշկական տեղեկատվություն - Ազատ Ձայն Լրատվական

Արցախի ամբողջ տարածքում մեկամսյա կարանտին է սահմանվել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է կառավարության որոշում, ըստ որի՝ Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում սահմանվել է կարանտին՝ 2021 թվականի նոյեմբերի 24-ի ժամը 17:00-ից մինչև դեկտեմբերի 24-ի ժամը 17:00-ը, կարանտինի կատարման համակարգումը  վերապահվել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից:

Կարանտինի ընթացքում կկիրառվեն հետևյալ հիմնական միջոցառումները և սահմանափակումները՝

1. Արցախի Հանրապետության հանրային իշխանության մարմինները, տնտեսական գործունեության առանձին տեսակներ իրականացնող, ծառայություններ մատուցող և տնտեսական գործունեությամբ չզբաղվող կազմակերպություններն իրենց գործունեության ընթացքում ապահովում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված համապատասխան սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանումը:

2. Երկարատև խնամքի ծառայություններ մատուցող հաստատություններում և հոգեբուժական կազմակերպություններում տեսակցություններ թույլատրվում են բացառապես կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) գործող դեպքերի բացակայության և սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման դեպքում:

3. Բոլոր կրթական հաստատություններում ուսումնական գործընթացը կարող է իրականացվել միայն Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված համապատասխան սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանմամբ:

4. Մինչև նոյեմբերի 27-ը ներառյալ Ստեփանակերտ քաղաքում գործող բոլոր ուսումնական հաստատություններում ուսուցումն անցկացնել հեռավար:

5. Հավաքներ կարող են կազմակերպվել, անցկացվել և հավաքներին կարող է մասնակցել առավելագույնը 100 անձ՝ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված համապատասխան սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանմամբ:

6. Փակ տարածքներում անցկացվող միջոցառումներին կարող է մասնակցել առավելագույնը 40 անձ (մանկական միջոցառումների անցկացման դեպքում՝ 20 անձ)՝ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված համապատասխան սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանմամբ:

7.  Բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս և տեղաշարժվելիս անձը հաստատող փաստաթղթի կամ դրա պատճենի (այդ թվում՝ էլեկտրոնային պատճենը) առկայությունը պարտադիր է: Անձը հաստատող փաստաթղթի պատճենը (այդ թվում՝ էլեկտրոնային պատճենը) պետք է լինի տեսանելի, իսկ դրանում առկա տվյալները՝ բավարար չափով պարզ և ընթեռնելի՝ անձի նույնականացումն ապահովելու համար։

8. Հեռավար ուսուցում անցնող ուսումնական հաստատությունների սովորողի ծնողին, հղի կանանց, 55 տարին լրացած և ռիսկային գոտում գտնվող այլ անձանց աշխատանքը հնարավոր բոլոր դեպքերում կազմակերպել հեռավար: Ռիսկային գոտում գտնվելու փաստը հաստատվում է բժշկի կողմից տրված տեղեկանքի հիման վրա:

Կառավարության սույն որոշման հիման վրա՝ ԱՀ առողջապահության նախարարի կողմից հաստատվել են համապատասխան սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները հասարակության կենսագործունեության տարբեր ոլորտների ու խմբերի համար: Ի թիվս անհատական պաշտպանության միջոցների կիրառման կանոնների՝ սահմանվել են նաև այլ սահմանափակումներ ու միջոցառումներ: Օրինակ, հանրային իշխանության մարմիններում և մասնավոր հատվածի մի շարք տեսակի գործունեություն իրականացնող կազմակերպություններում աշխատող անձինք աշխատավայր ներկայանալիս յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնում են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 96 ժամ վաղեմության, առողջապահության նախարարի 2021 թվականի նոյեմբերի 15-ի N 264-Ա հրամանով սահմանված սերտիֆիկատ, բացառությամբ ամբողջական պատվաստված, մեկ դեղաչափ պատվաստված, փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող աշխատողների, հղիների, մինչև 18 տարեկան աշխատողների, ինչպես նաև նախկինում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) հիվանդացած աշխատողների՝ ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքից հաշված 90 օրվա ընթացքում: ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն՝ իր հաշվին:

The post Արցախի ամբողջ տարածքում մեկամսյա կարանտին է սահմանվել appeared first on Ազատ Ձայն Լրատվական.

Հայաստանը ՊՇՌ թեստեր է ձեռք բերում 850-ից մինչև 3000 դրամով, սակայն իրացնում է 7000-20.000 դրամով
Հայաստանն այլևս չի օգտագործում տեղական արտադրության ՊՇՌ թեստեր։ Կառավարությունը թեստերը ներմուծում է, ընդ որում, որոշները նվիրատվության տեսքով, մի մասն էլ գնումներով։ Գնված թեստերի արժեքը տատանվում է 850 դրամից մինչև 3000 դրամ։ Այս մասին պաշտոնապես հայտնել է առողջապահության նախարարությունը։

«Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ դիմել էր Առողջապահության նախարարություն՝ հետաքրքրվելով, թե ո՞ր երկրի արտադրության ՊՇՌ թեստերն են օգտագործվում և ի՞նչ գնով է Հայաստանը դրանք ձեռք բերում։

Նախարարությունից տեղեկացրել են, որ ՀՀ-ում հիմա օգտագործվում են Չինաստանի, Ռուսաստանի, Գերմանիայի, Բելգիայի, Լեհաստանի, Չեխիայի, Կորեայի, Բելառուսի արտադրության ՊՇՌ թեստեր ՊՇՌ թեստերը, որոնք ստացվում են որպես նվիրատվություն, մի մասն էլ ձեռք է բերվում։ Ձեռք բերված և մատակարարված թեստերն արտադրված են եղել Չինաստանում, Ռուսաստանում, Չեխիայում, Բելառուսում: Թեստերի արժեքները տարբեր ժամանակաշրջաններում տատանվում են 850-ից մինչև 3000 դրամ: Նախարարությունը չի մանրամասնում, թե որքա՞ն թեստ է ձեռք բերել ամենացածր՝ 850 և ամենաբարձր՝ 3000 դրամով։ Չի ներկայացվում նաև, թե ինչպե՞ս են բաշխվում նվիրատվությամբ ՀՀ-ին ուղարկված թեստերը։

Միաժամանակ Հայաստանում թեստավորման արժեքը տատանվում է 7000-ից մինչև 20 հազար դրամ։ Հայաստանում անվճար թեստավորում իրականացվում է միայն պոլիկլինիկաներում: Մնացած դեպքերում քաղաքացիները ստիպված են լինում իրենց գրպանից մի քանի անգամ ավելի վճարել՝ թեստավորում կատարելու համար։

Հարցին, թե ամսական քանի՞ թեստ է մեր երկրում օգտագործվում, նախարարությունից կոնկրետ թիվ չեն նշել՝ հավելելով, որ ՊՇՌ թեստերի օգտագործման քանակը անմիջականորեն պայմանավորվում է կորոնավիրուսային վարակի համաճարակային իրավիճակով: Սակայն 2021 թվականի նոյեմբերի մեկի տվյալով հիվանդության տարածման սկզբից ՀՀ-ում ընդհանուր կատարվել է 2.110.256 թեստավորում, որոնցից միայն մոտ 100 հազարն է եղել տեղական արտադրության։

Դեռևս 2020 թվականի ապրիլի 6-ին Նիկոլ Փաշինյանը, խոսելով COVID-19 ՊՇՌ թեստերի անհրաժեշտության մասին, հայտարարել է, թե 550․000 ԱՄՆ դոլար են տրամադրելու ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտին, որպեսզի ստեղծվեն տեղական թեստեր, ձեռք բերվի հումքը։ Ըստ Փաշինյանի, Հայաստանը պետք է լինի հնարավորինս պատրաստի արտադրանքի երկիր։ Հունիսի 24-ին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ հայկական արտադրության թեստերն արդեն պատրաստ են:

Գրավոր հարցմամբ հետաքրքրվել էինք նաև տեղական արտադրության թեստերով՝ խնդրելով նախարարությանը տեղեկացնել, թե դրանք ինչ ծավալով են օգտագործվում, սակայն պարզվեց, որ Հայաստանն այդպես էլ չի դարձել թեստ արտադրող երկիր։ Առողջապահության նախարարությունը հայկական թեստեր ստացել է միայն 2020 թվականին՝ ընդամենը՝ 103.155 թեստ։

Հիշեցնենք, որ ինստիտուտի տնօրենը հայտնել էր, որ 100 հազար թեստի համար կծախսվի մոտավորապես 250 հազար դոլարի կարգի գումար՝ նյութերի համար։ Վերջինս 2020-ի հուլիսի մեկին պնդում էր, որ մեկ թեստի ինքնարժեքը 2 դոլար 75 ցենտից չի անցնում։ Մինչդեռ շուրջ 100 հազար թեստ արտադրել են՝ 550.000 դոլարի դիմաց։

Կոպիտ հաշվարկով՝ արտադրված թեստերից յուրաքանչյուրի արժեքը կազմել է միջինը 5,3 դոլար։ Ստացվում է, որ հայկական արտադրության թեստը բավական թանկ է արժեցել՝ մոտավոր 2500 դրամ։

Մինչդեռ նույն ԱՆ-ի՝ Հայաստանը թեստեր է ձեռք բերել նաեւ 850 դրամով ու ստացվում է, որ անհամեմատ էժան է թեստ գնելը, քան արտադրելը, այլ խոսքով՝ 550.000 ԱՄՆ դոլարն ուղղակի վատնվել է, անարդյունավետ ծախսվել։

Հայաստանը ոչ միայն չդարձավ թեստ արտադրող, այլ այն բազմակի թանկ սեփական քաղաքացիների վրա իրացնող երկիր, քանի որ թեստերը ձեռք են բերվում 850- 3000 դրամով, սակայն իրացվում 7000-20.000 դրամով

The post Հայաստանը ՊՇՌ թեստեր է ձեռք բերում 850-ից մինչև 3000 դրամով, սակայն իրացնում է 7000-20.000 դրամով appeared first on Ազատ Ձայն Լրատվական.

Առողջապահության նախարարությունը սպառնում է Covid-ի դեմ չպատվաստվածների բուժումը վճարովի դարձնել․ թանկ է լինելու
Առողջապահության նախարարությունը մտադիր է չպատվաստված քաղաքացիների դեպքում քովիդի բուժումը դարձնել վճարովի, որը հիվանդի համար կարժենա, ըստ ԱՆ-ի, միջինում 800 000 դրամ։

Առողջապահության նախարարությունը քննարկում է կորոնավիրուսի դեմ չպատվաստված քաղաքացիների բուժումը վճարովի դարձնել-չդարձնելու հարցը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը:

The post Առողջապահության նախարարությունը սպառնում է Covid-ի դեմ չպատվաստվածների բուժումը վճարովի դարձնել․ թանկ է լինելու appeared first on Ազատ Ձայն Լրատվական.

Ինչու է առողջապահության նախարարությունը հրաժարվում պետպատվերով սպասարկել վիրավոր զինծառայողներին
Այս տարի, հաշվի առնելով հետպատերազմական վիճակը, այսինքն` ավելի մեծ թվով քաղաքացիներին սպասարկելու հանգամանքը, որոշ բուժհաստատություններում պետպատվերի տեղերը սպառվել են։ Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից` ի պատասխան շրջանառվող լուրերի, թե պետպատվերով բուժումը սառեցվել է։

Yerevan.Today-ն այսօր գրել է, որ պետությունը 4 միլիարդի չափով պարտքեր է կուտակել խոշոր բուժհիմնարկներին. օգոստոսի 1-ից առողջապահության նախարարությունը հրաժարվում է պետպատվերով սպասարկել վիրավոր զինծառայողներին և հատուկ խմբերում ընդգրկվածների սրտի վիրահատություններն ու դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները (МРТ, КТ): Ըստ կայքի` պետպատվերով բուժումները սառեցվել են մինչև 2022 թվականը։

«Այս ընթացքում ԲԿ–ներում պետպատվերով բուժումը կիրականացվի հերթագրման եղանակով, մինչև գումարի վերաբաշխում կլինի»,- Sputnik Արմենիային ասացին նախարարությունից։

ԱՆ–ից հայտնեցին նաև, որ յուրաքանչյուր տարվա համար քաղաքացիների պետպատվերով բուժման համար որոշակի գումար է հատկացվում։

Հավելենք, որ այս տարվա համար պետական բյուջեից առողջապահությանը հատկացվող գումարը կազմում է 114․4 մլրդ դրամ,  տարեկան ճշտված պլանով՝ 117 մլրդ դրամ։ Իսկ ահա 2020-ին 113.7 մլրդ դրամ է եղել։

The post Ինչու է առողջապահության նախարարությունը հրաժարվում պետպատվերով սպասարկել վիրավոր զինծառայողներին appeared first on Ազատ Ձայն Լրատվական.

Երեկ վիրավորում ստացած զինվորի վիճակը ծայրահեղ ծանր է
Հակառակորդի սադրանքի հետևանքով վիրավորում ստացած զինվորները գտնվում են հոսպիտալում, լրագրողներին ասաց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինվորի առողջականում որևէ փոփոխություն չկա։

«Վիճակը մնում է ծայրահեղ ծանր», – ասաց նախարարի պաշտոնակատարը։

Ավանեսյանն այլ մանրամասներ չհաղորդեց՝ խնդրելով դիմել Պաշտպանության նախարարություն։

The post Երեկ վիրավորում ստացած զինվորի վիճակը ծայրահեղ ծանր է appeared first on Ազատ Ձայն Լրատվական.

Ստեփանակերտում նոր ծննդատուն կբացվի
Ստեփանակերտում առաջիկայում շահագործման կհանձնվի նոր ծննդատունը: Տեղեկությունը հայտնում է Արցախի կառավարությունը` հավելելով, որ Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանն այցելել է Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն։

«Թեպետ 44-օրյա պատերազմի ընթացքում ծննդատան նոր մասնաշենքին լուրջ վնասներ են հասցվել, սակայն դա չի փոխել կառավարության մոտեցումները: Մենք պատրաստվում ենք պետական և բարեգործական ներդրումների շնորհիվ նոր սարքավորումներով և ենթակառուցվածքներով արդիական ծննդատուն ունենալ»,–ասել է Բեգլարյանը։

Նրա խոսքով` սկզբունքային հարց է նաև բուժաշխատողների վարձատրության համակարգը խթանող ու մրցակցային դարձնելը, որի շուրջ նախնական մշակումներ են եղել։ Բեգլարյանը վստահեցրել է` ոչինչ չեն խնայելու արդյունավետ առողջապահության համակարգ ունենալու համար գրավիչ միջավայր և անհրաժեշտ պայմաններ ստեղծելու հարցում:

Իր հերթին Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանն էլ կարևորել է մատուցվող ծառայությունների որակի շարունակական բարձրացումը, էլեկտրոնային բժշկության համակարգի ներդրումը։ Նա նշել է, որ առաջիկայում նախատեսվում են ծրագրային լուրջ բարեփոխումներ:

The post Ստեփանակերտում նոր ծննդատուն կբացվի appeared first on Ազատ Ձայն Լրատվական.

Կութում վիրավորված զինծառայողի վիճակը կայուն ծանր է
Հունիսի 22-ին Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի վարչական տարածքում տեղակայված մարտական հենակետում հերթապահություն իրականացնելիս հակառակորդի կողմից վիրավորված ժամկետային զինծառայող Արման Աթասյանի վիճակը կայուն ծանր է:

Զինծառայողին 8 ժամ վիրահատությունից հետո տեղափոխել են կենտրոնական կլինիկական հոսպիտալ:Նա  Շուշիի «Առանձնակի Գումարտակ»-ի ազատամարտիկ՝   Գուրգեն Աթասյանի ՝ հայտնի հրազդանցի Գուգոյի որդին է:

The post Կութում վիրավորված զինծառայողի վիճակը կայուն ծանր է appeared first on Ազատ Ձայն Լրատվական.

Թշնամու կրակոցից վիրավորված Երասխի գյուղապետի վիճակը բավարար է
Արարատի մարզի Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը նախօրեի գիշերը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնեց «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոնի տնօրեն Արայիկ Սարդարյանը։

«Բեկորը արմնկահոդից մի քիչ վերև մտել էր և բարձրացել մինչև թիակի տակ։ Բեկորը շատ խորքում էր, հեռացնելու խնդիր կար դրա համար տեղափոխեցինք, բայց խոռոչները չէին վնասվել։ Վիճակը բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում»,- նշեց նա։

The post Թշնամու կրակոցից վիրավորված Երասխի գյուղապետի վիճակը բավարար է appeared first on Ազատ Ձայն Լրատվական.

Արսեն Թորոսյանի ղեկավարած նախարարությունում խայտառակ չարաշահումներ են բացահայտվել
ՀՀ հաշվեքննիչ պալատը բազմաթիվ խախտումներ է արձանագրել ՀՀ առողջապահության նախարարության ոլորտում՝ Արսեն Թորոսյանի պաշտոնավարման ժամանակահատվածում՝ 2020 թվականին։ Ավելին, այստեղ անգամ երկու ամիս աշխատած վարորդին շտապել են հարյուր հազարավոր դրամների պարգեւներ տալ։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Հաշվեքննիչ պալատի եզրակացության մեջ տեղ են գտել նախարարության՝ աշխատակիցների գրանցման, արձակուրդայինների տրամադրման մասին բազմաթիվ խախտումներ։

Օրինակ՝ Առողջապահության նախարարության «Մոր և մանկան առողջության պահպանման վարչության երեխաների առողջության պահպանման բաժնի աշխատակից Ն.Փ-ն., օտարերկրյա ներդրումների ներգրավման բաժնի գլխավոր մասնագետ Ն.Ա-ն 2019 թվականին ազատվել են աշխատանքից՝ իրենց դիմումի համաձայն ու նույն օրը նրանց հետ կնքվել են աշխատանքային պայմանագրեր։

Պաշտոնային դրույքաչափի անհամապատասխանության հետևանքով արձանագրվել է 2,355.7 հազ. դրամի խեղաթյուրում:

ֆինանսատնտեսագիտական վարչությունը՝ չպահպանելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի պահանջը, շարունակել է վճարել նախկին գործակցով, ինչի հետևանքով 2020թ. երեք աշխատողների վճարվել է 2,110.9 հազ. դրամ ավելի աշխատավարձ:

Աշխատանքային պայմանագրերի, փորձագետների և քաղաքացիական աշխատանք կատարողների հետ կապված անհամապատասխանություններ ևս արձանագրվել են։ Մեկ այլ դեպքով պարզ է դարձել, որ օրենսդրության պահանջը չպահպանելու հետևանքով կատարվել է 28.348.5 հազար դրամի ավելի վճարում։

ՀՀ կառավարության որոշմամբ՝ քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք բարեխիղճ աշխատանքի համար կարող են խրախուսվել՝ աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին, սակայն, նախարարությունը՝ անտեսելով հիշյալ որոշման պահանջը, պայմանագրային աշխատողներին կատարել է պարգևատրում 17,515.9 հազար դրամի չափով։

Նախարարությունը աշխատակցին տրամադրել է լրացուցիչ արձակուրդ՝ 4 աշխատանքային օր տևողությամբ, ինչի հետևանքով աշխատակցին վճարել է 47.7 հազար դրամ ավելի արձակուրդային գումար:

Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված, նախարարությունը 22 վարորդի հետ կնքել է ժամկետային պայմանագիր, պաշտոնային դրույքաչափը ամսական սահմանելով 210.0 հազ. դրամ՝ 99.2 հազ. դրամի փոխարեն: Այս գործընթացում ևս չի պահպանվել ՀՀ կառավարության թիվ 737-Ն որոշման պահանջը:

Վարորդների պաշտոնային դրույքաչափը ավելի է նախատեսել 110.8 հազ. դրամով: Թվով 22 վարորդի վճարվել է 9,895.1 հազ. դրամ աշխատավարձ’ 6,086.8 հազ. դրամի փոխարեն: Դրույքաչափը բարձր սահմանելու հետևանքով կատարվել է 3,808.3 հազար դրամ ավելի վճարում: Վարորդներից մեկը աշխատանքի ընդունվելուց երկու ամիս անց պարգևատրվել է 210.0 հազ. դրամով:

Հաշվեքննությամբ արձանագրվել է նաև, որ աշխատանքային պայմանագրերի, նաև կողմերի միջև կնքված համաձայնագրերի պատշաճ հաշվառում չի իրականացվել, պայմանագրերը և համաձայնագրերը չեն համարակալվել, իսկ պայմանագրերի հետ կապված գրագրությունները, ինչպես նաև համաձայնագրերը էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության Mulberry համակարգ չի մուտքագրվել, ինչի հետևանքով համաձայնագրերի կնքման ժամկետների իսկության նկատմամբ հսկողություն հնարավոր չի եղել իրականացնել:

Առողջապահության նախարարությունը հանդես է եկել իր դիրքորոշմամբ, ներկայացնելով, ԱՆ պայմանագրային աշխատակիցները հանդիսանում են քաղաքացիական աշխատանք կատարողներ:

Հաշվեքննողի արձագանքում նշված է, որ դիրքորոշումը չի ընդունվել, քանի որ ժամկետային պայմանագրով աշխատողները քաղաքացիական աշխատանք կատարողներ չեն հանդիսանում: Նախարարության կողմից փորձագետների ներգրավման հետ կապված հարաբերություններն իրականացվել է՝ չպահպանելով ՀՀ կառավարության համապատասխան որոշման պահանջները:

The post Արսեն Թորոսյանի ղեկավարած նախարարությունում խայտառակ չարաշահումներ են բացահայտվել appeared first on Ազատ Ձայն Լրատվական.

Կարանտինը ևս 6 ամսով կերկարաձգվի
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն այսօր՝ հուլիսի 9-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ կորոնավիրուսով պայմանավորված ՀՀ-ում կարանտինը կերկարաձգվի ևս 6 ամսով:

The post Կարանտինը ևս 6 ամսով կերկարաձգվի appeared first on Ազատ Ձայն Լրատվական.