Թշնամու կրակոցից վիրավորված Երասխի գյուղապետի վիճակը բավարար է

142

Արարատի մարզի Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը նախօրեի գիշերը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնեց «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոնի տնօրեն Արայիկ Սարդարյանը։

«Բեկորը արմնկահոդից մի քիչ վերև մտել էր և բարձրացել մինչև թիակի տակ։ Բեկորը շատ խորքում էր, հեռացնելու խնդիր կար դրա համար տեղափոխեցինք, բայց խոռոչները չէին վնասվել։ Վիճակը բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում»,- նշեց նա։