Հակառակորդի սադրանքի հետևանքով վիրավորում ստացած զինվորները գտնվում են հոսպիտալում, լրագրողներին ասաց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինվորի առողջականում որևէ փոփոխություն չկա։
«Վիճակը մնում է ծայրահեղ ծանր», – ասաց նախարարի պաշտոնակատարը։
Ավանեսյանն այլ մանրամասներ չհաղորդեց՝ խնդրելով դիմել Պաշտպանության նախարարություն։