Ստեփանակերտում առաջիկայում շահագործման կհանձնվի նոր ծննդատունը: Տեղեկությունը հայտնում է Արցախի կառավարությունը` հավելելով, որ Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանն այցելել է Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն։
Նրա խոսքով` սկզբունքային հարց է նաև բուժաշխատողների վարձատրության համակարգը խթանող ու մրցակցային դարձնելը, որի շուրջ նախնական մշակումներ են եղել։ Բեգլարյանը վստահեցրել է` ոչինչ չեն խնայելու արդյունավետ առողջապահության համակարգ ունենալու համար գրավիչ միջավայր և անհրաժեշտ պայմաններ ստեղծելու հարցում:
Իր հերթին Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանն էլ կարևորել է մատուցվող ծառայությունների որակի շարունակական բարձրացումը, էլեկտրոնային բժշկության համակարգի ներդրումը։ Նա նշել է, որ առաջիկայում նախատեսվում են ծրագրային լուրջ բարեփոխումներ: