Ամեն ինչ Հայերի մասին - Ես հայ եմ - Ազատ Ձայն Լրատվական

Չթողնեք ինձ այստեղ ու վրեժս կլուծեք․ Գուրգեն Տեր-Մովսիսյանց
«105 տարի առաջ, այս օրը, մայիսի 25-ին, 24 ամյա շտաբս կապիտան Գուրգեն Տեր-Մովսիսյանցն իր կյանքը նվիրաբերեց Հայրենիքին, այր, ում հերոսությունը եթե չլիներ, գուցե թե մենք այսօր պետություն չունենայինք:

1918 թվական:

Թուրքական բանակը, չհանդիպելով որևէ դիմադրության, մայիսի 19-ին հայտնվեց Ղարաքիլիսայի մատույցներում:

Հայկական զորքերի հրամանատար, գեներալ Թովմաս Նազարբեկյանը պահանջում է Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդից՝ շուտափույթ հաշտություն կնքել թուրքերի հետ: Ուստի, նրա տեղակալ գնդապետ Բեյ-Մամիկոնյանը Դիլիջանում սպաների խորհրդակցություն է հրավիրում եւ ներկայացնում Նազարբեկյանի կարգադրությունը՝ զորքի մի մասը ցրել, մյուս մասը վերածել ոչ մեծ պարտիզանական ջոկատների, իսկ հրետանին տանել Սեւան ու թաղել Չիբուխլու գյուղի մոտ:

Գուրգեն Տեր-Մովսիսյանցն այդ պահին անմիջապես ոտքի է կանգնում եւ հայտարարում. «Ես չե՛մ հնազանդի այդ որոշման։ Դա դավաճանություն է։ Ո՛չ ոք իրավունք ունի այդպէս վարվելու Հայոց ճակատագրի հետ։ Ես իմ թնդանոթներով այս իսկ րոպեին կմեկնեմ ճակատը՝ մեռնելու։ Ով տղամարդ է եւ հայու արյուն ունի իր երակներում՝ թո՛ղ իմ ետեւից գա»:

Այս ասելով` կապիտան Մովսիսյանցը լքում է խորհրդակցության սրահը և իր հրետանավորներին պատրաստում Ղարաքիլիսա մեկնելու:

Այստեղ նկատենք, որ մի քանի օր առաջ Արամ Մանուկյանը հեռախոսազրույց ունենալով Դիլիջանում գտնվող Ալեքսանդրապոլի Ազգային Խորհրդի նախագահ Հակոբ Տեր- Հակոբյանի հետ, ասել էր՝« Պատրաստվում ենք վճռական ճակատամարտ տալու Սարդարաբադի մոտ: Ի սեր Աստծո, գոնե երեք օր պաշտպանեցեք Ղարաքիլիսայի ճակատը, որ թշնամին իր այդ կողմի ուժերը չբերի մեր վրա»:

Շտաբս-կապիտան Պետրոսյանցը այս դեպքից մեկ ամիս անց իր զեկուցագրում նշել է`

«Մարտկոցն իր գեղանի-հերոս հրամանատարի` շտաբս կապիտան Մովսիսյանցի գլխավորությամբ, ում հավատում էին բոլոր զինվորներն ու սպաները, երգելով, ուրախ կանչերով, բոլորը ձիերի վրա, շարժվեցին առաջ մարդկանց չդադարող ուռաների ու ծնկաչոք կանանց կողմից հնչեցվող բարեմաղթանքների ուղեկցությամբ: Մարտկոցը ողջ գիշեր առանց ընդմիջման շարժվեց առաջ, և մայիսի 24-ի առավոտյան հասանք Ղարաքիլիսա»:

Ղարաքիլիսա են մեկնում նաև Դիլիջանում գտնվող զինվորականները, ինչպես նաև Նժդեհի կոչով զենք վերցրած աշխարհիկ տղամարդիկ:

Նժդեհն ու Բեյ-Մամիկոնյանը կազմակերպում են հայոց ցաքուցրիվ ուժերի դիմադրությունը:

Կապիտան Մովսիսյանցը մայիսի 25-ին զոհվում է մարտում:

Շտաբս-կապիտան Պետրոսյանցը հիշում է՝ «Հանկարծ տեսանք, թե ինչպես հրամանատար Մովսիսյանցը ընկավ ձիուց, իսկ ձին սլացավ: Նետվեցինք առաջ, բարձրացրինք նրան, բայց մեր հերոս հրամանատարն արդեն չկար. Փամփուշտը խոցել էր նրա որովայնը: Նա հասցրեց ասել՝

«Չթողնեք ինձ այստեղ և վրեժս լուծեք»:

Մեր բոլոր զինվորները, թողնելով հրանոթները և վերցնելով հրացանները, նետվեցին թուրքերի վրա՝ կանչելով՝

– Չկա հրամանատարը, էլ ինչու ենք ապրում մենք:

Փամփուշտների հեղեղի տակ ես ստիպված էի ձիով ընթանալ ռազմի դաշտում և աղաչել զինվորներին ետ գալ ու հրանոթները գործարկել»:

Զինվորները կատարում են իրենց հրամանատարի վերջին պատգամը` վրեժ լուծել թուրքերից:

Ղարաքիլիսայի ճակատամարտը տևում է 4-օր, մայիսի 25-28-ը: Թուրքերի առաջխաղացումը կաշկանդվում է և նրանց հյուսիսային բանակը զրկվում է Երևանի մոտերքում գտնվող զորքին աջակցության հասնելու հնարավորությունից: Եվ հայերին հաջողվում է շահել Սարդարապատի ճակատամարդը ու փրկել երկիրը:

Ամենևին սխալված չենք լինի, եթե ասենք, որ եթե հայերը համաձայնեին հրամանատարության պահանջին ու զենքերը վայր դնելով՝ հանձնվեին թուրքերի հյուսիսային բանակի ողորմածությանը, ապա գուցե թե չլիներ այսօրվա Հայաստանը: Եվ այդտեղ անգնահատելի է կապիտան Գուրգեն Տեր- Մովսիսյանցի սխրանքը»:

Արծրուն Պեպանյանի էջից

The post Չթողնեք ինձ այստեղ ու վրեժս կլուծեք․ Գուրգեն Տեր-Մովսիսյանց appeared first on Ազատ Ձայն Լրատվական.

Երուսաղեմում հրեա ծայրահեղականը հարձակվել է հայկական եկեղեցու վրա
Հերթական հարձակումը Երուսաղեմում հայկական եկեղեցու վրա։

Sputnik Արմենիա-ն հայտնում է, որ դեռևս անձը չպարզված տղամարդը Սուրբ Աստվածամայր եկեղեցի է մտել և փորձել է վնասներ հասցնել, պղծել սրբությունները։

Միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան։

Երուսաղեմից Sputnik Արմենիային ուղարկված տեսանյութում երևում է, որ իրավապահները բերման են ենթարկում խուլիգանություն կատարած տղամարդուն։ Վերջինիս չեզոքացրել էին եկեղեցու հայ աշխատակիցները։

Նախնական տվյալներով` հայկական եկեղեցի ներխուժած տղամարդու մասին առայժմ հայտնի է միայն, որ նա մոլեռանդ արմատական հրեա հավատացյալ է։

Հավելենք, որ Սուրբ Աստվածամայր եկեղեցին հայկական ու հունական եկեղեցիների իրավասության տակ է։

The post Երուսաղեմում հրեա ծայրահեղականը հարձակվել է հայկական եկեղեցու վրա appeared first on Ազատ Ձայն Լրատվական.

Կոմմագենեի հայոց թագավորության մայրաքաղաք Արսամեան վնասվել է երկրաշարժից
Մարաշում փետրվարի 6-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժերից վնաս են կրել նաև Ադըյամանի որոշ պատմական կոթողներ։

Դրանց շարքում է Ծոփքի և Կոմմագենեի միացյալ հայկական պետության արքա Արշամ Երվանդունու կողմից հիմնադրված Արսամեան, որից վնասվել են ժայռափոր շինություններ։

Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Աղբյուրը հաղորդում է նաև, որ Ադըյաման նահանգի Քահթա գավառի կառավարիչ Սելամի Քորքութաթան թուրքական NTV հեռուստաընկերության թղթակցի հետ զրույցում նշել է, թե երկրաշարժերից հետո մասնագետներն այցելել են Նեմրութ լեռան շրջան, որպեսզի ճշտեն՝ արդյոք պատմական կոթողները վնասվել են բնության արհավիրքից, թե ոչ։

Գավառապետը շեշտել է, որ Նեմրութ լեռան վրա գտնվող դամբարանաբլուր-սրբավայրը չի տուժել, սակայն նույն գավառում գտնվող Արսամեա հինավուրց քաղաքում որոշ ժայռափոր կառույցները թեթև վնասվել են։

Բայց և այնպես, այդ վնասները էական չեն։ Հիշեցնենք, որ Եփրատի աջակողմյան վտակ Քահթա գետի վերին ավազանում գտնվող Արսամեան հիմնադրվել է Կոմմագենեի և Ծոփքի թագավոր Արշամ Երվանդունու կողմից, մ․թ․ա․ 3-րդ դարի 40-30-ական թվականներին։ 1950-ական թվականներին կատարված պեղումների արդյունքում Արսամեայում հայտնաբերվել են հելլենիստական ժամանակաշրջանի պաշտամունքային հուշարձաններ։

The post Կոմմագենեի հայոց թագավորության մայրաքաղաք Արսամեան վնասվել է երկրաշարժից appeared first on Ազատ Ձայն Լրատվական.

Վտանգը շատ մեծ է, ավելի մեծ, քան կրնանք ենթադրել ու պատճառներեն մեկն ալ ա՛յն է, որ ղեկին գլուխը կնստեցնենք մեր է՛ն ախտագին, է՛ն այլասերված ծնունդները․ Ռուբեն Սևակ
Ներկայացնում ենք Ռուբեն Սևակի «Այլասերում» հոդվածից հատված․

Այս երկաթե դարին համար երկաթե ուղեղներ են պետք։

Մինչդեռ, օրը օրին, հևիհև, ճգնաժամային ու գինեմոլ գործունեության մը մտրակին տակ հալածվող մարդկությունը ջլագար ծնունդներ միայն կուտա։

Ալեկոծ Եվրոպան շատոնց ի վեր կհնչեցնե ահազանգը։ Օրե օր նոր սկզբունքներ կկիրարկվին, առողջապահիկ խիստ միջոցների կհետապնդվին․ ախտածին մանուկներու համար լեռնային գաղթավայրեր կըհաստատվին, ու անտառային դասարաններ, բացօթյա վարժարաններ ու աշակերտական ագարակներ։

Այս բոլոր ճիգերուն նպատակն է այդ այլասերած մանուկներուն ուսմունքն ավելի արև տալ, միտքեն ավելի մարմինն աշխատցնել, զիրենք կղզիացնել, չեզոքացնել, հեռացնել մտավորական ասպարեզեն։ Որովհետև վտանգը միայն անհատական չէ, այլև ընկերական։ Իրենց հիվանդագին ու չարչրկված ուղեղը գիտութենեն միայն թույն կծծե ու թույն կ’արտածորե։ Ւրենց մաղձոտ հոգին կդաոնացնե նախ իրենց սեփական կյանքը, հետո իրեններուն կյանքը, ու հետո ամբողջ ցեղի մը կյանքը․․․

Աշխարհիս բոլոր մարդասպաններն ու բոլոր չարագործները ձեոք ձեռքի տված՝ պիտի չկրնային այնքա՜ն խոստմնալի, այնքա՜ն ընտրված հոգիներ սպաննել, քան Շոփենհաուեր մը, Նիցշե մը, Պայրն մը․․․ Այլասերած մանուկներու օրորոցներուն մեջ պետք է փնտռել անձնասպանության քարոզիչները, հոռետեսության առաքյալները, ապականության մարգարեները։

Անոնք կջլատեն գործունեության ամեն տենչ, երջանկության ամեն հույս, սրբության ամեն հավատք։

Անոնք չեն հառաջադիմեր, այլ կ’ոստնուն, չեն երազեր, այլ կզառանցեն, չեն օրհներ, այլ կնզովեն, չեն սիրեր, այլ կտռփան։

Ւրենց երգը հայհոյանքի մը պես ամբարտավան է, իրենց ժպիտը հեգնության մը պես վիրավորիչ։

Օրինա՞կ կ’ուզեք։ Բայց ամե՛ն ազգերե ավելի հայ մտավորականությունը կվխտա այս բացասական հանճարներով։

Գիտեմ, որ հին մշակույթ ունեցող ցեղերու համար այլասերումը տիեզերական օրենք մըն է։ Կդիտեմ, որ մեզ նմանող հին ու անտերունջ ցեղ մը ինչպես են հրեաները, նոր ազգերեն քառապատիկ ավելի խենթ կծնցնե։ Սակայն այղ ափ մը հրեա ցեղը ավելի բազմաթիվ հանճարներ տվավ աշխարհին, քան ամբողջ եվրոպական ազգերը՝ ձեոք ձեռքի տված․․․

Մենք ալ իրենց պես ինչո՞ւ չկարենայինք տալ միակ հայ հանճար մը, որուն գոյությունով սա խրոխտ Եվրոպան հպարտանար, և համայն մարդկությունը բանո՛վ մը գոնե պարտական և երախտագետ ըլլար մեզի։

Կես-հանճարներ շա՜տ։ Բայց երբ փոքրիկ ցեղի մը մտավորական բանակը տաղանդավոր փոքրիկ վիժուկներով միայն կլենա, անհանդուրժելի, գայթակղեցուցիչ, դատապարտված ցեղ մը կ’ըլլա այն։

Զգո՜ւյշ, զգո՜ւյշ։

Եթե Եվրոպան է, որ կհնչեցնե այլասերումի ահազանգը, մի մոռնաք, որ այդ սարսափելի ախտը ամենեն առաջ մե՛ր ցեղին կսպառնա՝ իբրև հին ցեղի մը։

Ու մենք՝ փոխանակ արմատախիլ ընելու, տգիտո՛րեն կ’ընտրենք է՛ն ախտավարակ ծիլերը ու զիրե՛նք միայն կմշակենք։

Այն բոլոր առույգ, պայքարող, զվարթ ու աչքաբաց երիտասարդությունը, որ կլեցնե մեր վարժարանները, կ’առնենք օր առաջ գործի տալու համար… Իսկ այն քանի մը ճղճիմ, տժգույն ու տխուր տղաքները, այն պատանի ծերունիները, որ արևեն ու պայքարեն խուսափելով, դպրոցի մութ անկյուններուն մեջ թուղթ կմրոտեն, անոնք դպրոցե դպրոց, երկիրե երկիր, համալսարանե համալսարան կղրկենք։

Խեղճերը… Անո՛նք կլեցնեն պանդուխտ ուսանողի գերեզմանները, անոնք կլեցնեն հարուստի նախասենյակները ու վաճառականի գրասենյակները, հիվանդանոցի խշտյակները անո՛նք կլեցնեն․․․

Ու կպատահի մեզ ա՛յն, ինչ որ ո՛չ մեկ քաղաքակիրթ ազգի չէ պատահած։ Մեր գյուղացի ու շուկայի դասակարգը ավելի՛ մտացի է, քան ա՛յն, որ մտավորական կկոչվի․ ընթերցողը ավելի ողջամիտ է, քան գրողը․ առաջնորդվողը ավելի հեռատես է, քան առաջնորդողը․ ուրիշ խոսքով՝ մարմինը ավելի խելացի է, քան ուղեղը․․․

Զարմանալի չէ ուրեմն, որ ընթերցողները մեր մեջ հետզհետե կքիչնան։ Այսօր արդեն ավելի գրող կա, քան կարդացող։

Բնախոսական օրե՛նք մ’է, որ մարմինը իր մեջեն քիչ-քիչ կչեզոքացնե, կ’անջատե, կվտարե այլասերած մասերը։

Նույն օրենքո՛վ միայն կարելի է բացատրել թե ինչո՞ւ մեր մտավորականության ու մեր հասարակության միջև գտնվող կապը քիչ-քիչ կբարակնա։ Ցեղը կմնա առավել քան երբեք առո՛ղջը ու իր մեջեն կչեզոքացնե, կ’անջատե, կվտարե օտարացած ու այլասերած տարրերը։ Գլուխը մարմնին կապող նիհար պարանոցը երթալով կբարակնա։ Ու հեռու չէ գուցե այն օրը, երբոր վիզը փրթելով՝ մեր մտավորականությունը անմարմին գլուխ մը պիտի ըլլա միայն, և մեր ցեղը անգլուխ մարմին մը․․․

Չե՞ք տեսներ արդեն, թե ի՜նչպես շատ մը գրագետներ լիրբ քաջությունը ունին հայտարարելու, թե իրենք ժողովուրդին համար չէ՛, որ կգրեն։

Ո՛չ, հոտին ու հովիվներուն միջև անհասկացողությունը երբեք այսքան մեծ չէր եղած։

Գառնուկի մը պես անզեն ցեղ մը ամե՛ն օր, ամե՛ն օր կհոշոտվի։ Իսկ մեր գամբռները խելոքցեր, փիլիսոփայացեր, քաղաքակրթվեր են, տիեզերական եղբայրակցության մը խոսքերը կ՚ընեն մեզի ու կ՚երագեն այն հեռավոր օրվան, ուր գայլ ու գառնուկ մեկտեղ կ’արածվին․․․

Մանուկի պես տգետ ցեղ մը ուսման կաթին է կարոտ, այն բարի ու անարատ ու սպիտակ կաթին, որ հիվանդներն իսկ կարենային մարսել։ Իսկ մեր համալսարանականները, որ մեր մտավոր ստնտու մայրերը պիտի ըլլային, դեռ կերածնին չմարսած կուգան մեր առջև փսխելու…

Որբուկի պես անտեր ցեղ մը հուժկու, ու լուսեղ ու սիրտբուխ բարբառի մըն է ծարավ։ Իսկ մեր գրագետները հանելուկային, առեղծվածային, խավարակուռ բաներ կ՚ ըսեն իրեն․ ու մեր քերթողները՝ գրիչնին հայ արյան մեջ թաթխելե վերջ, չինարեն տաղեր կգրեն, որպեսզի մարդ չհասկնա ․․․

Թռչունի պես վիրավոր ցեղ մը, փոքրիկ վիրակապի մըն է կարոտ՝ իր թևերը նորեն բանալով միջոցին մեջ արխիվի պես սավառնելու համար։ Իսկ մեր ընկերաբանները թո՜ւյն կփչեն բույներեն ներս ու մեզ կխոսին այն տարտամ ապագաներուն վրա, ուր ազգ ու հայրենիք ու ընտանիք կլուծվեն համաշխարհային միջազգայնականության մը մեջ…

Այսպե՜ս էր նաև հին հույներուն մեջ։ Երբոր հիվանդ մը փրկելու ամեն հույս կկորսվեր, բժիշկը կհեռանար իր սնարեն ու փիլիսոփա մը կնստեր հոգևարքին մոտ՝ մահամերձը մխիթարելու համար այն հույսով, թե օր մը ամե՛ն կյանք ու ամե՛ն անհատականություն պիտի հալին տիեզերական գոյացության մը մեջ…

Ո՛չ, մենք դեռ այդ օրին չհասանք, մենք դեռ ապրիլ կուզենք, մեզ հոգիի ու մարմնի բժիշկներ միայն պետք են։

Հեռո՜ւ մենե, ախտագին մտավորականներ։ Դուք ցեղին ուղեղն եք, բայց երբ այդ ուղեղը ուրիշ կերպ չի կրնար խորհիլ, քան հուսահատեցնելով մեր կենսունակությունը, մենք պիտի փրցնենք ու նետենք այդ ուղեղը։

Մենք նոր միտքեր, նոր սիրտեր, նոր հոգիներ պիտի դարբնենք ։

Մեզի կարմիր ու մսուտ շուրթներով, ուժեղ ու ժպտուն գրականություն մը պետք է։

Մեզի առողջ ու երիտասարդ մտավորականներ պետք են։ Ձուկն իր գլուխեն կհոտի, ազգն՝ իր մտավորականներեն։ Անոնք են ցեղի մը գլուխը։

Կրնա մարմինը շատ ուժեղ ու շատ գործունյա ըլլալ, բայց երբ ուղեղը խաթարված է, այդ մարմնին շարժումը պիտի ըլլա միայն հիմարական գործունեություն և անպտուղ հոգնություն։

Ահա թե ինչո՞ւ իրական վտանգները թողլով, հովերուն դեմ ու մենք մեզ ղեմ կպայքարինք։ Ահա թե ինչո՞ւ փոխանակ հաոաջադիմելու, խենթերու պես կեցած տեղերնուս վրա կցատկենք երկու հազար տարի ի վեր․․․

Այո, մեր ցեղը տարօրինապես կենսունակ ու աշխատող ցեղ մըն է։ Այո՛, մեր հնամենի նավը դեռ ջուրերուն վրա կծփա, դեռ չընկղմեցավ։ Բայց ի՞նչ է պատճառը, որ երկվան նավակները մեզ արդեն անցան, ու մենք Ուրվական նավին պես կծածանինք դեռ, անխորասուզելի՛, բայց և հաստատ ցամաքի մը հասնելու անկարող․․․

Ասոր պատճառները շատ բարդ են անշուշտ։ Բայց գլխավոր պատճառներեն մեկն ալ ա՛յն է, որ ղեկին գլուխը կնստեցնենք մեր է՛ն ախտագին, է՛ն այլասերված, է՛ն անպետ ծնունդները։

Սակայն ստո՜ւյգ, ստո՜ւյգ կ’սեմ ձեզի, վտանգը մեծ է, շատ մեծ, ավելի մեծ, քան կրնանք ենթադրել։

Ժամանա՛կն է հակազդելու, հակազդե՛նք։

Մեզի նոր Ոսկե դար մը պետք է, նոր Ոսկեդա՜ր մը։

Այլասերո՞ւմ, ո’չ, Վերածնո՜ւնդ…

Լոզան

1911թ․

The post Վտանգը շատ մեծ է, ավելի մեծ, քան կրնանք ենթադրել ու պատճառներեն մեկն ալ ա՛յն է, որ ղեկին գլուխը կնստեցնենք մեր է՛ն ախտագին, է՛ն այլասերված ծնունդները․ Ռուբեն Սևակ appeared first on Ազատ Ձայն Լրատվական.

«Կարմիր բլուր»-ում Ռուսա 2-րդի ժամանակաշրջանի մոնումենտալ կառույց է հայտնաբերվել
«Կարմիր բլուր» հնավայրում այս տարի իրականացրած պեղումները չափազանց կարևոր արդյունքներ են գրանցել ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ Մերձավոր Արևելքի հնագիտության ուսումնասիրության համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում հայ-ավստրիական արշավախմբի համաղեկավար, «Էրեբունի» ՊՀԱԹ-ի տնօրեն Միքայել Բադալյանն ասաց, որ պեղումների արդյունքում Ք.ա. 7-րդ դարին պատկանող կառույց է բացվել:

«Սա Ռուսա 2-րդի ժամանակաշրջանն է: Առնվազն 17 մետրը 50 մետրի վրա մոնումենտալ կառույց է բացվում իր ենթակառուցվածքներով: Իհարկե, մենք դեռ մի հատվածն ենք պեղել, որի արդյունքում սալահատակներով, մոնումենտալ պատերով, 11 կլոր սյան խարիսխ է բացվել»,-ասաց նա:

Բադալյանը պատմեց, որ հնագետները ֆիքսել են նաև հրդեհի հետքեր, այրված շերտ սալահատակի վրա, որոնք արդեն ավելի ուշ փուլերին են վերաբերվում:

«Մենք այս պեղավայրից ունենք նաև միջնադարյան խեցեղենից մի քանի բեկորներ և ամենայն հավանականությամբ կյանքն այստեղ շարունակվել է նաև միջնադարյան ժամանկաշրջանում»,-ասաց արշավախմբի համաղեկավարը:

Նա նշեց, որ ավստրիացի գործընկերներն աշխատում էին Թեյշեբաինի ամրոցից հարավ ընկած հատվածում, հայկական կողմը` ամրոցի մուտքից հարավ-արևելք ընկած հատվածում: «Ավստրիական խումբը պեղել է մի շարք հնագիտական հետուրարտական ժամանակաշրջանի շերտեր, ինչը փաստում է, որ կյանքը Կարմիր բլուրում շարունակվել է նաև Երվանդունիների ու Աքեմենյանների ժամանակ: «Տարածքից հայտնաբերված մի քանի փոքրիկ, այրված ոսկորների բեկորներից նմուշներ ենթարկվելու են անալիզի ավստրիացի գործընկերների ուժերով»,-ասաց Բադալյանը՝ հավելելով, որ «Կարմիր բլուրում» պեղումները կշարունակվեն նաև հաջորդ տարի:

«Մենք հույս ունենք ամբողջապես պեղել այս մոնումենտալ համալիրը, այնուհետև ամրակայել և դարձնել հուշարձանի մաս: Կարծում եմ սա շատ գրավիչ կլինի, քանի որ մենք խոսում ենք շուկայի կամ քարավանատան մասին: Հաջորդ տարի պեղումները ցույց կտան, թե կոնկրետ որ կառույցի մասին է խոսքը, սակայն, այն ինչ մենք բացում ենք, իր ճարտարապետական հատակագծով հիշեցնում է հայկական քարավանատների ճարտարապետական հատակագիծը»,-հավելեց Միքայել Բադալյանը:

Սեպտեմբերի 24-ից «Կարմիր բլուրում» մեկնարկած պեղումները կավարտվեն նոյեմբերի 19-ին:

The post «Կարմիր բլուր»-ում Ռուսա 2-րդի ժամանակաշրջանի մոնումենտալ կառույց է հայտնաբերվել appeared first on Ազատ Ձայն Լրատվական.

Միսիսիպին դարձավ ԱՄՆ վերջին՝ 50-րդ նահանգը, որը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը
ԱՄՆ Միսիսիպին նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը

Նա, մասնավորապես, նշել է. «Միսիսիպին դարձավ ԱՄՆ վերջին՝ 50-րդ նահանգը, որը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը: Ապրի ՀՅԴ-ն: Այս պահից Հայոց Ցեղասպանությունը ճանաչված է բոլոր 50 նահանգների, Միացյալ Նահանգների Կոնգրեսի 2 պալատների և ԱՄՆ նախագահի կողմից»:

The post Միսիսիպին դարձավ ԱՄՆ վերջին՝ 50-րդ նահանգը, որը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը appeared first on Ազատ Ձայն Լրատվական.

Ստամբուլում արգելվել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Ստամբուլի նահանգապետարանը չի թույլատրել Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ավանդական հիշատակի միջոցառում անցկացնել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել 2010 թվականից ի վեր ամեն տարի ապրիլի 24-ին Ստամբուլում Ցեղասպանության հիշատակի միջոցառումների կազմակերպումն իրականացրած «Ապրիլի 24-ի հիշատակի հարթակ»-ը։

Հայտարարության մեջ կազմակերպիչները հիշեցրել են, որ ավելի քան տասը տարի իրենք առանց որևէ արգելքի կարողացել են Ստամբուլի հրապարակներում ոգեկոչել Ցեղասպանության զոհերի հիշատակը։ Վերջին երկու տարիներին հիշատակի միջոցառումները, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, առցանց էին իրականացվում։

«Այս տարի միջոցառումները կրկին հրապարակներում անցկացնելու նպատակով դիմել էինք Ստամբուլի նահանգապետարան։ Մեր դիմումին, որում նշել էինք, որ ոգեկոչելու ենք ապրիլի 24-ի զոհերի հիշատակը, նահանգապետարանից պատասխանել են, որ «նպատակահարմար չեն գտնում» և արգելել են այն։ Ուզում ենք հարց ուղղել նահանգապետարանին՝ ի՞նչ է փոխվել։ Կոչ ենք անում վերանայել արգելանքի այդ որոշումը»,- ասվում է հայտարարության մեջ։

The post Ստամբուլում արգելվել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը appeared first on Ազատ Ձայն Լրատվական.

Թավրիզում կստեղծվի հայկական թանգարան․ աղբյուր
Ըստ իրանական աղբյուրների՝ որոշվել է Թավրիզում ստեղծել հայկական թանգարան։

Հայտարարության մեջ նշվել է, որ Թավրիզը Իրանի՝ հայերով բնակեցված քաղաքներից է, որոնց մեծ մասը համարվում են արվեստագետներ և շատ լավ հարաբերություններ ունեն Իրանի կառավարության հետ՝ սկսած Սեֆյանների ժամանակաշրջանից։ Հայտնում է Iranologists տելեգրամ ալիքը։

Հետաքրքիրն այն է, որ այս տեղեկատվությունը տարածվեց, այսպես կոչված, World Azerbaijani’s Conference-ի մամուլի խոսնակի այն գրառումից հետո, որ վերոնշյալ տխրահռչակ կոնֆերանսի հաջորդը լինելու է կամ Թավրիզում կամ Երևանում։

According to local officials in Azerbaijan province,an Armenian museum will be established in #Tabriz. That is one of the cities in Iran-inhabited by Armenians,most of whom are considered to be artists who have very good relations with the state from the #Safavid period until now pic.twitter.com/IxHh2bkNBx

— Salar Seyf (@salar_seyf) April 20, 2022

The post Թավրիզում կստեղծվի հայկական թանգարան․ աղբյուր appeared first on Ազատ Ձայն Լրատվական.

Թուրք կուսակցապետը հայտարարել է, որ առանց Ցեղասպանությունից հրաժարվելու Հայաստանի հետ չպետք է հարաբերություններ հաստատել
Թուրքիայի «Ճշմարիտ ուղի» կուսակցության նախագահ Չեթին Օզաչըքգյոզը հայ–թուրքական հարաբերությունների հետ կապված հայտարարությամբ է հանդես եկել։

Թուրքական Anadolugazete–ի փոխանցմամբ՝ «Ճշմարիտ ուղի» կուսակցության  Չեթին Օզաչըքգյուզը նշել է, թե Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման պատրաստության մեջ է։

Նա պնդել է, թե առանց Հայաստանի կողմից Ցեղասպանության ճանաչումից հրաժարվելու Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելը Թուրքիայի հայրենասիրությանը դեմ է, եւ Թուրքիայի ԱԳՆ–ը պետք է սա լավ քննարկի։

The post Թուրք կուսակցապետը հայտարարել է, որ առանց Ցեղասպանությունից հրաժարվելու Հայաստանի հետ չպետք է հարաբերություններ հաստատել appeared first on Ազատ Ձայն Լրատվական.

Դուք հաշտվեցաք թուրքերուն հետ, բայց ինձ թույլ տվեք անհաշտ մնալու․ Զորավար Անդրանիկ
Դուք հաշտվեցաք թուրքերուն հետ, բայց ինձ թույլ տվեք անհաշտ մնալու, ես թուրքի հետ չեմ կրնար հաշտվիլ մինչեւ իմ մահը։

Բայց ես ձեզ գուշակություն մը կուզեմ ընել եւ կուզեմ որ լսեք։ Եթե այս հեղափոխական կոչված թուրքերը օր մը ձեզ չի կախեցին, ես մարդ չեմ։

Օր պիտի գա, որ այս հեղափոխականներն ալ պիտի դառնան Սուլթան Համիտի պես գազան մը եւ բոլորիդ ալ պիտի հոշոտեն…

Զորավար Անդրանիկ

The post Դուք հաշտվեցաք թուրքերուն հետ, բայց ինձ թույլ տվեք անհաշտ մնալու․ Զորավար Անդրանիկ appeared first on Ազատ Ձայն Լրատվական.