Կալիֆորնիայում վանդալները կոտրել են Սուրբ Պետրոս հայկական եկեղեցու վիտրաժները

38

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում վանդալները կոտրել են Սուրբ Պետրոս հայկական եկեղեցու վիտրաժները։ Եկեղեցու ֆեյսբուքյան էջում լուսանկարներ են հրապարակվել՝ ներկայացնելով վանդալիզմը։

Սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան դիմակավորված անձը 8 վիտրաժ է կոտրել։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։

Լոս Անջելեսի ոստիկանությունը հետաքննում է միջադեպը, իսկ վանահայրը և ծխական խորհուրդն անհապաղ միջոցներ են ձեռնարկում եկեղեցու անվտանգությունն ապահովելու և այն պաշտպանելու համար:

Չնայած կատարվածին՝ եկեղեցու դռները բաց են հավատավորների առջև։ Հոգևորականները նշել են, որ արդեն իսկ բազմաթիվ նվիրատվություններ են ստանում գունավոր վիտրաժների վերականգնման համար։