Բողոքի ակցիայի ժամանակ ակիվիստին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվի

49

Նոյեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Ամիրյան փողոցում քաղաքացիների բողոքի ակցիայի ժամանակ ակիվիստին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվի։ «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը հայտնել է, որ դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում է կայացվել՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ դիմողի բողոքի բացակայության հիմքով։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում