Նոր ճանապարհով Հինշենի կողմից մոտ 10 մեքենաներից շարասյուն իջավ. ադրբեջանական կողմի բարձրաստիճան պատվիրակություն էր մոտեցողը. փորձագետ

362

Ստեփանակերտ-Լիսագոր-Աղավնո-Գորիս ճանապարհն անցել ենք 14։00-15։40 ժամանակահատվածում։ Ճանապարհը բաց էր, հանգիստ, կրակոցի ձայներ չէին լսվում, բայց…

15։00-ին անցնում էինք ճանապարհից ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվոզ Հինշեն գյուղ մտնող հատվածով, որտեղից սկսվում է ադրբեջանի կողմից կառուցած ու Բերձորը շրջանցող Հինշեն-Կոռնիձոր ճանապարհը։ Հենց հատման հատվածում ռուս խաղաղապահների 3 մեքենա էր կանգնած ու ինչ-որ բան էին սարքում՝ ամենայն հավանականությամբ հսկիչ անցագրային կետ։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել անվտանգության հարցերով փորձագետ Ալվինա Աղաբաբյանը։

Ստեփանակերտ-Լիսագոր-Աղավնո-Գորիս ճանապարհն անցել ենք 14։00-15։40 ժամանակահատվածում։ Ճանապահը բաց էր, հանգիստ, կրակոցի ձայներ չէին լսվում, բայց…

15։00-ին անցնում էինք ճանապարհից ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվոզ Հինշեն գյուղ մտնող հատվածով, որտեղից սկսվում է ադրբեջանի կողմից կառուցած ու Բերձորը շրջանցող Հինշեն-Կոռնիձոր ճանապարհը։ Հենց հատման հատվածում ռուս խաղաղապահների 3 մեքենա էր կանգնած ու ինչ-որ բան էին սարքում՝ ամենայն հավանականությամբ հսկիչ անցագրային կետ։ Հենց այդ պահին նոր ճանապարհով Հինշենի կողմից մոտ 10 մեքենաներից շարասյուն իջավ։ Դատելով մեքենաներից, որոնցից դիմացի և հետևի մեքենաները ձայնային լուսարձակներով ուղեկցող մեքենաներ էին, ադրբեջանական կողմի բարձրաստիճան պատվիրակություն էր մոտեցողը։ Հայկական կողմից, համենայն դեպս այդ պահին, մարդ չկար։

Նույն հատվածով երկու օր առաջ էինք անցել, նոր ճանապարհին ոչինչ չկար, այսօր արդեն ճանապարհային նշաններ էին տեղադրված։

Քիչ վերև՝ Եղծահող մտնող ճանապարհին չհասած աղբյուրի մոտ, ադրբեջանական կարմիր ժիգուլի էր կանգնած, երեք թուրք էլ հուշաղբյուրի քարերի վրա պառկած էին։

Ողջ ճանապարհին իրենց հիմնական տեղակայման վայրերից զատ լրացուցիչ ռուս խաղապահներ ու զրահատեխնիկա էին կանգնած։