Ազատամարտիկների միության Բերձորի քաղաքային բաժանմունքի նախագահ Հարութ Ավանեսյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ Բերձորում ձևավորված կամավորական և աշխարհազորային խմբերը, ՊԲ N ստորաբաժանման հետ Բերձորի ուղղությամբ առաջնագծի Արփագյադուկ գյուղի մոտակայքում գրավվել են ռազմական նշանակության կարևոր բարձունք։ Նա նաև գրել է.
Ոչնչացվել է թշնամու 20 զինծառայող, մնացած կորուստները ճշտվում են։
Շարունակվում է հակառակորդի դիվերսիոն խմբերի հայտնաբերման և ոչնչացմանն ուղղված մարտական գործողությունները։
Թուրքը Բերձոր ոտք չի դնի