Այս պահի դրությամբ՝ Բերձորից որևէ բնակիչ դուրս չի եկել, բոլորն իրենց տեղում են, ամեն մեկն իր իրերն է հավաքում, պատրաստվում են տարհանման:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է Բերձոր համայնքի ղեկավար Նարեկ Ալեքսանյանը.
«Բնակիչները շատ տխուր են, ափսոսանք կա, երկար տարիներ նրանց բնակության մշտական վայրը Բերձորն է եղել, հիմա ուրիշ միջավայր, ուրիշ բնակավայր, ուրիշ շրջապատ են տեղափոխվում, անգամ խաղաղ պայմաններում բնակավայրը փոխելիս անհարմարություն զգում ենք»,-ասաց Նարեկ Ալեքսանյանը:
Բերձորում բնակվում է մոտ 70 ընտանիք, որից 40-ում կին և երեխաների կան: Համայնքապետը մեզ հետ զրույցում նշեց, որ բնակիչների մի մասը ցանկանում է տարհանումից հետո մնալ Արցախում, մյուս մասն էլ ցանկություն է հայտնել տեղափոխվել Հայաստան:
Նարեկ Ալեքսանյանը փոխանցմամբ՝ Արցախի կառավարությունը աջակցում է բնակիչներին տարհանման հարցում, իսկ տարհանվող յուրաքանչյուր ընտանիք 1 անձի հաշվարկով ստանալու է 40 հազար դրամ աջակցություն՝ մինչև բնակարանային հարցի լուծումը:
Համայնքապետը նաև հայտնեց, որ Բերձորից տարհանվում են ոչ միայն բնակիչները, այլ նաև՝ խաչքարերը և հուշակոթողները.














