Բերձորից հարավ դիրքային բարելավում ունենք

11

Ծանր մարտեր են ընթանում նաև Շուշիի հարակից տարածքներում` Լիսագորում, Քարին տակում։ Այս մասին հայտնում է Արծրուն Հովհաննիսյանը։

ՊՆ ներկայացուցչի խոսքով այսօր մարտեր են եղել նաեւ այլ ուղղություններով․ «Մարտունու ուղղության վրա թշնամին փորձել է զրահատեխնիկայի օգնությամբ հարձակում իրականացնել։ Կորցնելով մեկ-երկու միավոր զրահատեխնիկա՝ հետ է շպրտվել ելման բնագծեր՝ թողնելով դիակներ։ Բերձորից հարավ մարտեր են ընթացել, մի քանի անգամ փորձել են առաջ գալ՝ չեն կարողացել, մեր ստորաբաժանումներին հաջողվել է այդ ուղղությամբ որոշակի բարելավում իրականացնել»։

Նա անդրադարձավ նաև Հադրութին՝ նշելով, որ Հադրութի մերձակայքում մարտերը շարունակվում են. «Քանի դեռ վերջին զինվորը այդ տեղամասում կռիվ է տալիս, ես չեմ կարող ասել, որ մենք կորցրել ենք այդ տարածքը»: