Բերձորի միջանցքը փակած ևս մի մոլի «բնապահպան»․ նա Բաքվի պետական համալսարանում դեկան է

109

Արդեն 8-րդ օրն է, ինչ ադրբեջանցի «բնապահպանները» փակել են Բերձորի միջանցքի Շուշի-Ստեփանակերտ հատվածը։ Մոլի «բնապահպաններից» շատերը պարզվեց, որ ծառայում են ալիևյան ռեժիմին, մի մասը հատուկ նշանակության զորքերում է աշխատում կամ աշխատել, մի մասը բանակում է աշխատել, որոշները ալիևյան տաշտակից սնվող ՀԿ-ների ներկայացուցիչներ են։ Այսօր կբացահայտենք ևս մեկին։

«Էկոատիվիստներից» մեկը Զավուր Ալիևն է։ Բաքվի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկանը, փիլիսոփայական գիտությունների դոկտոր՝ «մարդու իրավունքների մեծն պաշտպան»։

Ահա, թե ինչ են սովորեցնում Բաքվում իրավաբաններին՝ փակել կենսական ճանապարհներ, 120000 մարդու շրջափակել, զրկել գազից, առաջին բուժօգնությունից, մատնել հումանիտար աղետի։