Բաքվում շարունակվում է 13 հայ ռազմագերիների դատավարությունը

82

Բաքվի ռազմական հանցագործությունների դատարանում այսօր շարունակվում է ա13 հայ ռազմագերիների և Ռուսաստանի մեկ քաղաքացու՝ Էդուարդ Դուբակովի գործով հերթական դատական նիստը։

Հայ զինվորականներին մեղադրում են «ահաբեկչական և դիվերսիոն գործողություններ կատարելու» մեջ։ Դատվող տղաներն են` Հայկազ Հովհաննիսյանը, Վարազդատ Մանուկյանը, Դավիթ Ստեփանյանը, Լևան Թոսունյանը, Արթուր Բաղդասարյանը, Սերոբ Ավագյանը, Վարազդատ Հարությունյանը, Ժորա Մանուկյանը, Հրայր Հերաբյանը, Նարեկ Գասպարյանը, Գրիգոր Կյուրեղյանը, Աշոտ Գևորգյանը և Մարտին Աղրամանյանը։

Ռուսաստանի քաղաքացի Էդուարդ Դուբակովին մեղադրում են, թե իբր նա մասնակցել է Արցախում ՀՀ ԶՈւ զորավարժություններին: Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրանքներ են առաջադրել ահաբեկչության, հանցանքին մասնակից դառնալու, Ադրբեջանի պետական սահմանը ապօրինի հատելու հոդվածներով:

Դուբակովը, հանդես գալով վերջին խոսքով, հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում և հավատում է դատարանի արդար որոշմանը։